Recent posts
To top
3 Feb

Աննա Դեմիրխանյան. Ժամանակն է իրականացնել վաղեմի երազանքները

Լուսանկարները՝ Սարգիս Մկոյանի

Հագուստը՝ Max Mara խանութ սրահի

Վարսահարդարումը՝ Դիանա Ադամյանի (Sergey Zverev beauty salon)

Դիմահարդարումը՝ Նատալի Տոնոյանի (Sergey Zverev beauty salon)

Հարցազրույցը՝ Լուսի Մնացականյանի և Անահիտ Հակոբյանի 

DSC_8785

Ի՞նչ լավ և վատ հիշողություններ մնացին Ձեզ 1016 թվականից:

– Երբեք վատը իմ հիշողության մեջ չի մնում, միշտ լավն եմ հիշում: 2016 թվականին շատ եմ աշխատել, կարծում եմ 2017-ը աշխատանքիս պտուղները հավաքելու ժամանակն է:

DSC_8760

Ի՞նչ սպասումներ ունեք 2017թ-ից, ի՞նչ նպատակներ կամ երազանքներ ունեք, որ այս տարի պետք է իրականացնեք:

-Ուզում եմ վերջապես մեքենա վարել սովորել, իսկապես սովորել: Այսօր այն դարձել է անհրաժեշտություն ինձ համար: Անկեղծ ասած՝ չեմ սիրում, բայց պետք է սովորեմ: Շատ հետաքրքիր պլաններ ու երազանքներ ունեմ, վստահ եմ՝ 2017-ը լավն է լինելու:

DSC_8792

 -Ի՞նչ մրցույթների մասնակցեցիք նախորդ տարի:

– 2015-ին մասնակցեցի mrs Globe-ին, 2016 mrs Europe-ին: Այս տարի մրցույթների մասնակցելու նպատակ չունեմ: Աշխարհի տարբեր երկրներից գեղեցկության մրցույթների հրավերներ կան, կազմակերպիչները հետաքրքրված են իմ մասնակցությամբ, բայց ամեն մեկին չէ, որ կարելի է վստահել: Նախորդ տարի արժանացա Vice Mrs Europe տիտղոսին, այժմ սակայն, այլ նպատակներ կան:

DSC_8815

-Բացի մոդելային կարիերայից՝ ուրիշ ի՞նչով եք զբաղվում:

-7 տարի աշխատել եմ բանկերից մեկում, հետո փորձել եմ ինձ տարբեր ասպարեզներում՝ ռեստորանային բիզնես, բրենդային խանութների ցանց…
Սակայն այս տարի կարևոր որոշում եմ կայացրել՝ պետք է սկսեմ իմ անձնական գործը և իրականացնեմ վաղեմի երազանքս: Բայց այս մասին առայժմ չեմ ուզում խոսել: Այժմ ինձ երջանիկ եմ զգում, որ գրաֆիկով չեմ աշխատում. Ավելի շատ ժամանակ եմ կարողանում հատկացնել դստերս հետ:
Սրա հետ մեկտեղ կուզեի ավելացնել, որ իմ հնարավորության սահմաններում փորձում եմ օգտակար լինել բոլորին ու իմ երկրին, բայց նախընտրում եմ այդ մասին քիչ խոսել:

DSC_8838

DSC_8731

DSC_8865

DSC_8723