Recent posts
To top
19 Jun

Անջելինա Ջոլին՝ պապարացիների «թիրախում»

Image00003

Անջելինա Ջոլին երեխաների հետ Լոս Անջելեսում է և պապարացիների «թիրախում»: Ջոլին, սակայն, այս անգամ ոչ դեմքն է ծածկել, ոչ էլ փորձել է թաքնվել լուսանկարիչներից՝ ընդհակառակը՝ լայն ժպտացել ու հանգիստ անցել է:

Երկրպագուներն ու լրագրողները նկատում են՝ մի քանի շաբաթ առաջ Ջոլին անհամեմատ վատ տեսք ուներ, հիմա վերադարձել է՝ լավ տեսքով ու աստղային փայլով:

Image00001

Ջոլիի դրական կերպարանափոխությունը նկատելով՝ նրանք նաև որոշակի ջերմացում են նկատում Փիթի հետ հարաբերություններում: Զույգի մտերիմները վստահ են՝ նախկին ամուսիններն արդեն պատրաստ են միմյանց ևս մեկ շանս տալ:

Image00002

Հիշեցնենք՝ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ծանոթացել էին 2004 թվականին «Միստր և Միսիս Սմիթներ» ֆիլմի նկարահանման ժամանակ: