Recent posts
To top
10 Mar

Կյանքը Բրեդից հետո. Անջելինան էլ մենակ չէ՞

anjelina new boyfriend

Բրեդ Փիթ-Անջելինա Ջոլի զույգի բաժանումը դեռ շարունակում է մամուլի ու Բրանջելինայի երկրպագուների քննարկման թեման մնալ՝ մեկումեջ ընդմիջվելով  աստղերի նոր ու հնարավոր սիրավեպերի մասին լուրերով:
Իհարկե Փիթն այս առումով կնոջը գերազանցում է. նրա նոր սերերին մամուլն ավելի շատ է անդրադարձել: Իսկ այս անգամ կարծես հերթն Անջելինայինն է: National Enquirer-ը հայտնում է՝ դերասանուհին գտել է Փիթին փոխարինողին: Տաբլոիդը հայտնում է, որ խորհրդավոր անծանոթին ու Ջոլիին տեսել են Կամբոջայում, նրանք ապրել են նույն հյուրանոցում ու միասին գնումների գնացել: Ասում են՝ Ջոլին «համակրելի անծանթին» ներկայացրել է նաև իր երեխաներին:
Ոմանք պնդում են՝ տղամարդն Անջելինայի թիկնապահն է, մյուսները հակադարձում՝ հնարավոր չէ՞ սիրավեպ թիկնապահի հետ:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ մամուլը խոսեց Անջելինա Ջոլիի  Ջարեդ Լետոյի հնարավոր սիրավեպի մասին:

anjelina

jolie

anjelina jolie