Recent posts
To top
6 Dec

«Մտածում էի, որ ինձ կհաջողվի փրկել մեր ամուսնությունը». Անջելինա Ջոլի

Image00001

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի սիրավեպը սկսվեց «Միստր և միսիս Սմիթներ» ֆիլմով և ավարտվեց կրկին ֆիլմով՝ «Côte d’Azur»: Հենց այս ֆիլմի նկարահանումներից մի քանի ամիս հետո զույգը վերջնականապես բաժանվեց: Լրատվամիջոցներից շատերը զույգի ամուսնական ճգնաժամը կապում էին նաև ֆիլմի բարդ սցենարի հետ. Անջելինան և Բրեդը ամուսնական ճգնաժամի մեջ գտնվող զույգի էին մարմնավորում:

The Hollywood Reporter-ին տված անկեղծ հարցազրույցում Ջոլին մանրամասներ է պատմել ֆիլմի նկարահանումներից և իր ու Բրեդի հարաբերություններից:

«Մեր սիրավեպը սկսվել էր նկարահանումների ժամանակ: Բացի դրանից՝ մեզ մոտ իրոք ստացվում էր համատեղ աշխատելը: Ես ուզում էի, որ միասին լուրջ աշխատանք ներկայացնենք, և կարծում էի, սա կհարթի մեր հարաբերություններն ու կփրկի ամուսնությունը»: 

Հիշեցնենք, որ Ջոլին ու Փիթը բաժանվել են նախորդ տարի: