Երաժշտական աշխարհի ամենավառ ու խարիզմատիկ դեմքերից մեկը սեպտեմբերի 14-ին կտոներ ծննդյան 35-ամյակը: 2011-ին Էմմին մահացավ ալկոհոլային թունավորումից: Նա 27 տարեկան էր:
Մենք առաջարկում ենք վերհիշել երգչուհու կյանքի կանոնները՝ Esquire-ից:
****
Երեխաներին վատ երաժշտության տակ մեծացնելը ամենամեծ սխալն է, որ կարող են թույլ տալ ծնողները:
***
Ինձ ոչ մեկի օգնությունը պետք չէ. եթե ես չեմ կարող ինքս ինձ օգնել, ուրիշ ոչ մեկ չի կարող:
****
Հասակակիցներիս մեծ մասը մի գլուխ մտածում է, թե ինչ է անելու հաջորդ 5-10 տարիներին: Ուրեմն սենց՝ նրանք մտածում են, իսկ ես այդ ժամանակ խմում եմ:
Ես գրում եմ միայն այն մասին, ինչ ինձ հետ կատարվել է:
****
Ես 15 րոպեանոց փառքի հետևից վազող չեմ: Ես ուղղակի երաժիշտ եմ, և ես փորձում եմ անկեղծ լինել:
****
Ճշտից բացի՝ ուրիշ բան ասելու իմաստ չկա:
****
Սեքսն ուղղակի սեքս է: Ինչ-որ մեկին քեզ շատ մոտ թողնելու կարիք չկա:
****
Առաջին անգամ համբուրվել եմ 11-12 տարեկանում: Քրիս անունով հույն տղա էր: Հիմա համասեռամոլ է:
***
Եթե ինձ շատ հարդարեն, ամեն ինչ կավարտվի նրանով, որ նման կլինեմ ինչ-որ մեկի մորաքրոջը: Իսկ ես, ուզում եմ լինել ե՛ս:
Դաջվածքները երբեք շատ չեն լինում:
****
Եթե այլմոլորակայինները գոնե մի թիզ հումորի զգացում ունենան, ամենից շատ նրանց կզարճացնի այն, թե ինչպես ենք մենք սեքսով զբաղվում:
****
Հավատս չի գալիս, որ իրոք ստացել եմ այս բոլոր մրցանակները:
****
Խենթությունը վերահսկելը այնքան էլ դժվար չէ: