Recent posts
To top
29 Nov

Աշխարհի ամենաթանկարժեք մուշտակը

Ցրտերն ընկնելուն պես կանացի զգեստապահարանները զարդարվում են նորաձև և տաք մուշտակներով: Ձմեռային հագուստների գլխավոր զարդը քչերին է անտարբեր թողնում, շատերի համար է սիրելի և պահանջված:

Մուշտակների հանդեպ հետաքրքրություն, երբեմն նաև թուլություն ունեն նաև դիզայներներն ու հայտնի դեմքերը:

Աշխարհում ամենաթանկը համարվող մուշտակի դիզայնը Կարլ Լագերֆելդինն է: Այն ժամանակ դեռ  Fendi  նորաձևության տան գլխավոր դիզայներ Լագերֆելդի կողմից ստեղծված «ձմեռային հրաշքն» արժեր 1 000 000 եվրո: Այս գումարով կարելի է տուն գնել Երևանի կենտրոնում, կարելի է մինչև խոր ծերություն, ամեն ամառ հանգստանալու գնալ դեպի Սև ծով կամ պարզապես համեստ լինել և մի քանի զգեստ գնել աշխարհահռչակ բրենդներից՝ ամեն տարի: :)

Հիշեցնենք, որ մուշտակը բնական մորթուց է, հատուկ մշակված և փայլուն: «Moonlight on water». այսպես է  անվանում ամենաթանկարժեք մուշտակը Սյուզի Մենկեսը:

Ի դեպ՝

 Stella McCartney, Ralph Lauren, Lacote, Calvin Klein և Giorgio Armani. սրանք այն ապրանքանիշներն են, որոնց երկրպագուները մուշտակ գնել չեն կարող: «Բրենդային աստղաբույլը» հրաժարվել է բնական մորթի օգտագործելու մտքից. էլ նորաձև չէ: