Recent posts
To top
12 Jun

Համաշխարհային ֆուտբոլի ամենոճային մարզիչները

Image00001

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ մենք որոշել ենք առանձնացնել աշխարհի ամենահայտնի ու նորաձև մարզիչներից մի քանիսին՝ շեշտը դնելով ոչ միայն նրանց պրոֆեսիոնալիզմի, այլ նաև ոճի զգացողության վրա:

***

Արքայական Ռեալի արդեն նախկին մարզիչը ոչ միայն կարևոր հետք է թողել թիմի պատմության մեջ, այլ նաև՝ fashion-ով հետաքրքրվող լրագորղների հիշողության:

VALENCIA, SPAIN - JANUARY 27: Zinedine Zidane, Manager of Real Madrid looks on during the La Liga match between Valencia and Real Madrid at Estadio Mestalla on January 27, 2018 in Valencia, Spain. (Photo by Quality Sport Images/Getty Images)

Զինեդին Զիդանի մարզչական կարիերան սկսվեց Մադրիդի Ռեալում՝ ֆուտբոլայինի ավարտից որոշ ժամանակ անց: Այս աստղային թիմում, երիտասարդ, գրավիչ, խարիզմատիկ Զիդանն աչքի է ընկել ոչ միայն պրոֆեսիոնալ գործունեությամբ, այլ նաև հագուկապով ու ոճի յուրահատուկ զգացողությամբ:

Նա գրեթե միշտ  ֆուտբոլային դաշտում հայտնվել է էլեգանտ տեսքով և դա Զիդանին հաջողվել է՝ նույնիսկ, երբ կրել է կեդեր adidas-ից:

***

Իտալական տաքարյունության հռոմեական չափաբաժին՝ «Ռոմայից». Էուսեբիո դի Ֆրանչեսկոն ոչ միայն Չեմպիոնների լիգայում հաջող խաղաշրջանի երաշխավորը դարձավ, այլ նաև՝ ոճային մարզիչների տասնյակների մշտաբնակը:

 

Roma's manager Eusebio Di Francesco during a press conference at Anfield, Liverpool. (Photo by Martin Rickett/PA Images via Getty Images)

Կոստյում, վերնաշապիկ, տաբատ և ամենը՝ մուգ կապույտի մեջ՝ համադրված նորաձև ակնոցով: Էուսեբիոյի «ինտելեկտուալ ոճն» այնքան պրակտիկ է, որ տպավորություն է, թե ֆուտբոլային խաղից հետո գնալու է գրադարան կամ էլ՝ սպագետի ուտելու:

***

Խոսեպ Գվարդիոլայի՝ լավ ճաշակ ունենալու փաստը նույնիսկ չեն ժխտի նրա մարզած թիմերի «ամենաոխերիմ թշնամիները». ակնհայտը ժխտելն անիմաստ է:

Manchester City manager Pep Guardiola gestures on the touchline during the Premier League match at the Etihad Stadium, Manchester. (Photo by Nick Potts/PA Images via Getty Images)

Ի դեպ, եթե հանկարծ որոշեք կրկնել «Մանչեսթեր Սիթիի» մարզչի ոճը, հաշվի առեք՝ Stone Island-ը Գվարդիոլայի  սիրելի ապրանքանիշն է:

***

Ֆուտբոլային աշխարհի ամենաինքնավստահ, պրովոկացիոն, խարիզմատիկ դեմքերից մեկին՝ Ժոզե Մոուրինյոյին ցանկում չներառելը սխալ որոշում կլիներ, թեկուզ նրա համար, որ շոուն առանց showman-ի ստացված համարելը մեղք է: Եվ ուրեմն՝ ոճային հրավառություն, որ կարելի է իրականացնել նաև 23:00-ից հետո:

LONDON, ENGLAND - APRIL 21: Manchester United manager Jose Mourinho during the Emirates FA Cup Semi Final match between Manchester United and Tottenham Hotspur at Wembley Stadium on April 21, 2018 in London, England. (Photo by Rob Newell - CameraSport via Getty Images)

Մոուրինյոն  բարդն է թվում բնավորությամբ, իսկ հագուստ ընտրելիս՝ պարզ է, ճաշակով ու ոճային՝ նույնիսկ բրիանական չդադարող անձրևների պարտադրող հագուկապի դեպքում:

Ի դեպ, «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչին հաճախ կարելի է տեսնել Porsche Design Sport by adidas-ի հագուստներով: Բայց հիշե՛ք՝ Մոուրինյոյին կրկնօրինակելը անշնորհակալ գործ է, թեկուզ նրա համար, որ ինքը վստահ է՝ յուրօրինակ է: