Recent posts
To top
7 Mar

Ամենահայտնի սիգարասերները

Սիգարի ամենահայտնի հայ սիրահարները

2004 Golden Palace Hotel Cigar Bar

Այս անգամ հյուրընկալեցինք Golden Palace հյուրանոցի Havana Club սիգար-բարում, հայ աֆիսիոնադոների հետ, որոնցից շատերին մեր ընթերցողը բավական լավ է ճանաչում: Մեկ բաժակ լավագույն կոնյակ կամ վիսկի, հայտնի ապրանքանիշի սիգար և թեժ զրույց սիգարի մասին: Ահա այսպիսի մթնոլորտ էինք պատկերացնում մենք, երբ որոշեցինք մեկ հարկի տակ հավաքել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, որոնց այդ երեկո միավորում էր սիգարի հանդեպ ունեցած սերը. Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Գագիկ Բեգլարյան, Վարդան Մեսրոպյան, Արտաշես Բեգլարյան, Արմեն Այվազյան, Արմեն Հարությունյան, Սերգեյ Հարությունյան, Հարություն Փամբուկյան, Պավել Խաչատրյան, Ռուբեն Ջաղինյան և Ավետիս Խախամյան: Հենց սկզբից զրույցը բավականին հետաքրքիր ընթացք ստացավ, քանի որ հավաքվածների մեծամասնությունը եղել էր արտասահմանյան սիգար-ակումբներում, իսկ վերջերս APA Cigars ընկերության ներկայացուցիչները հրավիրվել էին հեղինակավոր Retail Tobacco Dealers of America ցուցահանդեսին: