Recent posts
To top
8 Apr

Ամենագեղեցիկ մոդելներից մեկը մեծանում է՝ չկորցնելով հմայքը

Այս տարվա ապրիլի 5-ին մոդելային ասպարեզի ամենաերիտասարդ և հաջողակ դեմքերից մեկը դարձավ 17 տարեկան:

Թիլան Բլոնդոն լուսանկարիչների և դիզայներների ուշադրության կենտրոնում է դեռ 4 տարեկանից: Աղջկա մուտքը մոդելային ասպարեզ իրեն  միանգամից նոր տիտղոս բերեց՝ «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը»:

Թիլանի առաջին քայլերն այս ասպարեզում արվել են մոր՝ հեռուստահաղորդավար Վերոնիկ Լյուբրիի ուղեկցությամբ: Մինչև այսօր ֆրանսուհին շարունակում է աղջկան ուղեկցել ամենակարևոր միջոցառումների ժամանակ:

Image00005

Հրեշտակային արտաքինով, նուրբ ու համաչափ դիմագծերով աղջկան նկատել են այնպիսի հանրահայտ ապրանքանիշեր, ինչպիսին են Jean Paul Gaultier-ը, Сhanel-ը և  L’Oréal Paris-ը: 

Image00003

Մինչ օրս նրա դիմագծերը չափանիշ են համարվում. գուցե հենց այս պատճառով էր, որ  L’Oréal Paris, հազարավոր մոդելներից, Թիլանին ընտրեց՝ ցուցադրելու համար իդեալական դիմահարդարում:

Ֆրանսուհին իրոք  տարբերվում է մոդելային ասպարեզի մյուս դեմքերից՝ զգացմունքայինության, բնական գեղեցկության և հրեշտակային հմայքի շնորհիվ:

Մանկությունից աստղային կյանքին սովոր Թիլիանից մի քանի կերպար ենք  առանձնացրել:

Image00007