Recent posts
To top
7 Oct

Ամալ Քլունիի հարսանեկան զգեստը՝ թանգարանում

Image00011

Վաղը Հյուսթոնի գեղարվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն  հանրահայտ դիզայներ Օսկար դե լա Ռենտայի զգեստները: Հայտնի է, որ վաղը կներկայացվի շուրջ 70 արխիվային զգեստ, այդ թվում նաև այն զգեստները, որոնք դիզայները ստեղծել է Balmain-ի համար:

Image00017

Այս ցուցահանդեսի կազմակերպիչ Անդրեի Լեոն Տելլին բացել է չակերտներն ու հայտնել, որ ցուցադրվելու է նաև հանրահայտ Ամալ Քլունիի հարսանեկան զգեստը: Մահվանից ոչ շատ առաջ՝ 2014 թվականին, Դե լա Ռենտան հասցրեց նշանավորել նաև Ջորջ և Ամալ Քլունիների հարսանեկան տոնը:

Image00016

Տելիի խոսքով՝ իրենք զգեստը ցանկացել էին ներկայացնել դեռ Սան Ֆրանցիսկոյում, սակայան Ամալ Քլունին նշել էր՝ հարսանիքից քիչ ժամանակ է անցել և հանրային կերպով զգեստը ներկայացնելու ժամանակը դեռ կգա:

Հիշեցնենք, որ Օսկար դե լա Ռենտան մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 20-ին՝ 82 տարեկան հասակում: