Recent posts
To top
22 Aug

The Alexander. լյուքս դասի առաջին հյուրանոցը Հայաստանում

_DSC9373

Մայրաքաղաքի սրտում` կատարելության հասնող դիզայնով, էլեգանտությամբ և ավանդականի ու ժամանակակիցի համադրությամբ, վեր է խոյանում նոր` The Alexander լյուքս դասի առաջին հյուրանոցը Հայաստանում, որն ընդգրկված է հյուրանոցային The Luxury Collection բրենդի ցանկում:

Facebook/ The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan

Հասցե՝ Աբովյան 3/4

Հեռ: (+374 11) 206000

_DSC9557

Պատմական ու կոլորիտային Աբովյան փողոցի նոր զարդն ու այցեքարտերից մեկը կառուցելու համար ներդրվել է 53,9 մլն դոլար, հյուրանոցի շինարարությունը տևել է չորս տարի: The Alexander-ն ունի 114 համար, նաև նախագահական՝ 165 ք/մ ընդհանուր տարածքով, առանձնահատուկ շքեղությամբ, դիզայնով և բարձր արժեքով: Համարում առկա են խոհանոց, ննջարան, երկու լոգարան, առանձնացված զգեստապահարան, աշխատասենյակ և երկու բացօթյա պատշգամբ…

Շքեղ ու յուրահատուկ դիզայնով այս հյուրանոցը մոտ է քաղաքի լավագույն ժամանցավայրերին, ռեստորաններին ու խանութներին. մի քանի քայլ և հյուրն արդեն վայելում է երևանյան ամենաթեժ և միևնույն ժամանակ ամենախաղաղ երեկոները՝ զգալով իրեն քաղաքային կարևոր իրադարձությունների հենց կենտրոնում: Շնորհիվ տեղակայման The Alexander-ը կարող է նախընտրելի դառնալ բիզնես-զբոսաշրջիկների, Սփյուռքից ժամանած հյուրերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների համար: Marriott International ընկերության լավագույն ավանդույթները կրող The Alexander-ը կարող է բավարարել ամենախստապահանջ էսթետների նախընտրությունները. այստեղ հրաշալիորեն համադրված են դիզայներական և ճարտարապետական ժամանակակից լուծումներն ու հայկական դետալները:

_DSC9455

Ժամանակակից հյուրանոցի ճակատային հատվածում պահպանվել է Գաբրիել անունով զինվորին նվիրված հուշարձան-շինությունը: Գաբրիելի թոռը՝ կրտսեր Գաբրիելը, այդ շենքը կառուցել է ի հիշատակ պապի, իսկ այսօր այն The Alexander Luxury Collection Hotel Yerevan-ին տալիս է պատմական ոգի ու դիմագիծ: Շենքը նախկինում ծառայել է որպես կաշեգործական ատելյե:

_DSC9711

24/7, շուրջօրյա, գիշեր ու ցերեկ.  հենց այսպես է աշխատում Հայաստանում միակ լյուքս դասի հյուրանոցի միջազգային կոնսիերժ ծառայությունը: Երևանյան լավագույն շոկոլադից մինչև ռեստորաններ, խանութներ, թանգարաններ կամ էքսկլյուզիվ տուրեր. հյուրին ուղղորդում ու խորհուրդ են տալիս կոնսիերժ ծառայության աշխատակիցները:

_DSC9687

The Alexander-ի մուտքն ու նախասրահն աչք շոյող դիզայնով և իտալական շքեղությամբ են: Կենտրոնում գրանիտե Black Fusion-նն է՝ հենց Ապենինյան թերակղզուց: Ընդունարանի զարդն առաջին հայացքից գրավում է հյուրին ու կանչում դեպի իրեն. սևի մեջ՝ ոսկի ու ծիրանի, որ նմանվում են տաք մագմայի: Արիստոկրատիզմ և էլեգանտություն արտահայտող քարից պատրաստված սեղանի ներքևի հատվածը ոսկեպատ է: Black Fusion քարը կտրվել է ջրի միջոցով աշխատող հատուկ մեքենայով: Այս քարի վրա աշխատել են շուրջ մեկ տարի և միայն հատուկ մշակումից հետո այն բերվել է The Alexander:

_DSC9678

Հյուրանոցի համարներում և միջանցքներում հայկական քարերի վրա ներկայացված են հայազգի ճարտարապետների ու դիզայներների  աշխատանքներ. արևը՝ որպես կյանքի սկիզբ և հավերժության խորհրդանիշ…

Ամենահայկական հատվածում՝ հենց կոնֆերանս-սրահների դիմաց,  հայերեն տառերն են՝ հատուկ դիզայնով, կորություններով և  հայկական գորգերի նմանությամբ: Առանձնահատուկ ուշադրության է արժանի ՙԱ՚ տառը. այն The Alexander-ի առաջին տառն է: Այբուբենի՝ գորգ հիշեցնող հարմոնիկ պատկերը ստեղծել են բելառուսական Konviga-ի փայտագործ-վարպետները՝ հայտնի փայտագործ Յուրի Վարդանյանի ղեկավարությամբ: Հայերենի այբուբենի պատկերը լյուքս դասի հյուրանոցի պատին ունենալու միտքն Alexander James International-ի տաղանդավոր դիզայներ Ռիչարդ Մորտոնինն է: Atelier 1797 Penthouse Bar & Grill. այս անունն է կրում The Alexander-ի ռեստորանը: Այն բաց է ինչպես հյուրերի, այնպես էլ բոլոր ցանկացողների համար: Այստեղ էքսկլյուզիվ և յուրահատուկ ուտեստներ են՝ եվրոպական խոհանոցից՝ հայկական մատուցմամբ:

_DSC9577

Բաց խոհանոցը հնարավորություն է տալիս խոհարարական շոուներ կազմակերպել՝ շեֆ-խոհարարի՝ ֆրանսիացի Մարսիալ Կլեմենի մասնակցությամբ և կենդանի երաժշտության համադրությամբ: Այստեղ կարելի է կազմակերպել հրաշալի երեկո՝ ռոմանտիկից մինչև գործնական: Ռեստորանի բարում արդեն ոչ պաշտոնական մթնոլորտ է՝ լավագույն խմիչքներով և յուրահատուկ մատուցմամբ: Ներքևում The Keys Afficionados Private Club լաունջ-բարն է` իսկական դրախտ բարձրորակ սիգարների և էքսկլյուզիվ խմիչքների սիրահարների համար: Այստեղ կարելի է անցկացնել անձնական կամ բիզնես հանդիպումներ, իսկ կիսատ թողած խմիչքը կամ սիգարը վայելել հետո՝ պահելով այն հատուկ` փակվող խցիկում: Գործնական ու բիզնես հանդիպումների համար իդեալական անկյուն է նաև The Alexander-ի գրադարանը: Այստեղ կարելի է ոչ միայն քննարկումներ կազմակերպել, այլ նաև պարզապես վայելել երեկոն՝ էկոստանդարտներին համապատասխանող բուխարու ջերմացնող կրակի, ռուսական և արտասահմանյան գրականության ընտրանու և մեկ բաժակ կոնյակի ուղեկցությամբ: Եթե նախընտրում եք հանգիստն անցկացնել ու լիցքաթափվել ոչ թե ընթերցելով ու խմելով, այլ ավելի ակտիվ կերպով, ապա կարող եք տեղափոխվել լողավազան. 14,5 մ երկարությամբ, 4,5 մ լայնությամբ և 1,40 մ խորությամբ լողավազանն անվճար է հյուրերի համար: Իսկ այստեղ պարզապես լողալ ցանկացողների համար տեղերը խիստ սահմանափակ են, գինը՝ որակին համապատասխան:

_DSC9444

Լիցքաթափվելուց հետո հյուրերը կարող են վայելել հյուրանոցի ՙամենաքաղցր՚ հատվածի առաջարկները. Gabriel Patisserie-ն երկու մուտքով է՝ ներսից և Աբովյան փողոցից: The Alexander-ում լավագույն սպասարկման կողքին հյուրանոցային լավագույն գույքն ու հիգիենայի միջոցներն են: Սպիտակեղենը Frette-ի հավաքածուից է, իսկ լոգարանային պարագաները` BYREDO ապրանքանիշի Le Chemin հավաքածուից՝ ստեղծված հատուկ The Luxury Collection-ի հյուրանոցների համար: Այն հիշեցնում է ճամփորդություն, որ երբեք չի ավարտվում. Le Chemin-ի բույրը հավաքված է աշխարհի տարբեր անկյուններից: Հյուրանոցում գործում է նաև գեղեցկության սրահ՝ մասնագիտացված ծառայություններով: Իսկ սպա-սրահում մարմնի և դեմքի խնամքի տարբեր պրոցեդուրաներ են անցկացվում՝ հիմնականում ֆրանսիական կոսմետիկ միջոցներով: Դրանց մեջ արժե նշել Anne Semonin-ը. հանրահայտ անուն, որի ծառայություններից օգտվում էր Մոնակոյի թագուհին` Գրեյս Քելին:

Այս ապրանքանիշի կոսմետիկ միջոցները լավագույն կերպով են ազդում մաշկի վրա՝ նաև ի հաշիվ հեղուկ զանգվածի, ինչն ապահովում է մաշկի մաքրությունն ու թարմությունը: Anne Semonin ապրանքանիշը զարդարում է աշխարհի լավագույն հյուրանոցների սպա-սրահները: Հյուրանոցում կարելի է օգտվել թալոսոթերապիա պրոցեդուրայից: Այն իրականացվում է ժամանակակից Thalgo բրենդի միջոցով, ինչի շնորհիվ կարելի է մարմնի համար էֆեկտիվ պրոցեդուրաներ անցկացնել՝ շտկելով կազմվածքի թերությունները: Շուտով հասանելի կլինեն նաև մաշկի խնամքի նոր ծառայություններ՝ պիլինգներ, մաշկի մաքրում, խնամքի այլ պրոցեդուրաներ՝ ուլտրաձայնային ալիքների, միկրոտոկերի միջոցով: The Alexander-ում գործում են նաև ֆիննական և ռուսական շոգեբաղնիքներ: Սպա-սրահի ողջ անձնակազմը վերապատրաստվել է The Luxury Collection ստանդարտներին համապատասխան, այստեղ ներկայացված կոսմետիկ միջոցների մեծ մասի հայաստանյան միակ ներկայացուցիչը հենց The Alexander-ն է: Լավագույն սպասարկում և լավագույն ապրանքանիշեր. ահա թե ինչն է այս հյուրանոցի խաղաքարտը:

_DSC9435

_DSC9431 _DSC9430 _DSC9415 _DSC9411 _DSC9408 _DSC9386 _DSC9373 _DSC9362

անդրադարձը` Անահիտ Հակոբյանի,

 լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի