Պարֆյումեր Օնորին Բլանը Pure Aphrodisiaque բույրը ստեղծել է՝ ոգեշնչվելով ինքնավստահ և համարձակ կանանցով: Վայրի խոլորձ, տանձ և ռոմ. Pure Aphrodisiaque-ի արբեցնող բաղադրությունն է:
Բույրի տիրուհին ինքնավստահ է նույնիսկ ամենահամարձակ հանդերձանքով, նա ներդաշնակ է ինքն իր հետ և անմոռանալի: Բլանի խոսքով՝ օծանելիքը ստեղծելիս ցանկացել է փոխանցել կախարդական կանացիությունն ու անսահման զգացմունքայինությունը: