Recent posts
To top
14 Apr

4.5 փաստ՝ Էդրիան Բրոուդիի մասին

f4b8dd2e5dd6529b74fed09bdfcf4dd1

Ծննդյան 45 ամյակի առիթով՝ մենք որոշել ենք անդրադառնալ Եվրոպան գրաված ամերիկացուն՝ Էդրիան Բրոուդիին:

Ֆիրմային հայացքով օսկարակիր դերասանին ռեժիսորները հաճախ են հիշում  (նա նկարահանվել է 5 տասնյակից ավել ֆիլմերում),  կինոդիտողը երբեմն համեմատում է Ալ Պաչինոյի հետ, երկրպագուները գրեթե միշտ հիացած են ու զարմացած յուրաքանչյուր նոր դերից:

«Քինգ Քոնգից» մինչև «Դաշնակահար» և «Հյուրանոց Գրանդ Բուդապեշտ». Էդրիանի անունը աշխարհահռչակ ֆիլմերի տիտրերում է, ինքը՝ այդ ֆիլմերում`գլխավոր դերերով ու առանցքային կերպարներով :

Եվ այսպես, 45-ամյակի առիթով՝ 4,5 փաստ տաղանդավոր դերասանի մասին:

1. 

Էդրիանը ամերիկացի միակ դերասանն է, ով ստացել է ֆրանսիական Սեզար՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:  Մրցանակը նրան բաժին է հասել «Դաշնակահարը» ֆիմում կերտած կերպարի համար:

2. 
Summer of Sam ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանի քիթը ջարդվում է: Էդրիանը հրաժարվում է պառկել վիրահատական սեղանին. իր խոսքով՝ քիթը կոտրելուց հետո ավելի հետաքրքիր տեսք ունի:

3.

Դերասանը նկարահանվել է H&M-ի գովազդային հոլովակում: Այն ամենագունեղներից , սիրվածներից ու տոնականներից էր, որ հետո դարձավ շատ սիրված: Հոլովակի ռեժիսորը «Հյուրանոց Գրանդ Բուդապեշտի» «գլխավոր աչքն» էր՝ Ուես Անդերսոնը:

4.

Manolete ֆիլմում կերպարն ամբողջական դարձնելու համար Էդրիանը որոշել է ջանք չխնայել՝ մի քանի շաբաթվա ընթացքում իսպաներենի կուրսերի մասնակցելով:

! 0.5

Էդրիան Բրոուդին «Դաշնակահարը» ֆիլմի համար նիհարել է 12 կիլոգրամով: