Recent posts
To top
19 Mar

9 փաստ Ադամ Լևինի մասին՝ 39-ամյակի առիթով

Երեկ ծննդյան 39-ամյակն էր նշում Maroon 5 խմբի լիդերը՝ Ադամ Լևինը: Այս առիթով մենք որոշել ենք հավաքել 9 փաստ մեր օրերի ամենահաջողակ և սիրված երգիչներից մեկի մասին: Նա, ի դեպ, սա հաճոյախոսություն չէր համարի. մի առիթով ասել է. «Ես իմ մասին մեծ կարծիք ունեմ, և դա չեմ թաքցնում»:

  1. Երաժշտի սիրելի ֆիլմը The Lord of the Rings-ն է:
  2. 5 տարի առաջ People ամսագիրը Լևինին ճանաչել է  որպես մոլորակի ամենասեքսուալ տղամարդ: Բայց, կարծես թե, Ադամենց տանն այս լուրը լուրջ չեն ընդունել: Նրա խոսքով՝ սուպերմոդել կինը քիչ էր մնում մեռներ ծիծաղից, իսկ մայրը հարցրել է՝«նշանակում է՝ ես էլ ամենասեքսուալ մայրի՞կն եմ»:
  3. Edible Nuns. այսպես է կոչվել Ադամ Լևինի առաջին խումբը:

    https://www.youtube.com/watch?v=6g6g2mvItp4

  4. Maroon 5-ն իր առաջին ձայնագրությունն արել է Hollywood Room 222 ստուդիայում: Դրանից հետո Ադամի սիրած թիվը գուշակելը դժվար չէ:
    222-ը միշտ նրա հետ է՝ նաև դաջվածքի տեսքով:
  5. Մի ողջ ալբոմ ռոմանտիկ երգիչը նվիրել է նախկին ընկերուհուն: «Songs about Jane»-ի գրեթե բոլոր երգերը գրվել են Ջեյն Հերմանի համար, ում հետ Ադամն ընկերություն է արել դպրոցական տարիներին և բաժանվել դեբյուտային ալբոմի թողարկումից առաջ:
  6. Լևինը ինքնաթիռներ չի սիրում, հենց այդ պատճառով էլ աշխատում է, հնարավորության դեպքում, ավտոբուսով կամ գնացքով տեղափոխվել:
  7. Ադամը հրեական արմատներ ունի և՛ մայրական, և՛ հայրական կողմից:  Ի դեպ, իրեն համարում է հրեա, բայց կրոնական «նախընտրություններ» չունի:
  8. Կամերոն Դիաս, Լինսի Լոհան, Ջեսիկա Սիմփսոն, Մարիա Շարապովա. գեղեցկուհիները կնամեծար Ադամի ընկերուհիների ցուցակում են եղել:
  9. Ադամ Լևինը միասեռ ամուսնությունների կողմնակիցներից  և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների համար պայքարողներից է: