Recent posts
To top
10 Sep

Նիկ Էգիբյանը նոր երգ և տեսահոլովակ ունի. «Սկիզբ ու վերջ»

Image00001

Նիկ Էգիբյանը նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել: «Սկիզբ ու վերջ» անվանումով երգն արդեն հասցրել է մեծ թվով դիտումներ և արձագանքներ ունենալ սոցցանցերում:

Երկու ամիս առաջ մենք արդեն վայելել էինք երգչի «Հոգուս արև» կատարումը՝ ներկայացված նոր և Նիկի համար «հեղափոխական» ոճով: Այս անգամ մենք որոշել ենք Նիկ Էգիբյանից ճշտել՝ նոր երգի ու տեսահոլովակի ստեղծման պատմությունն ու պարզել՝  ինչ, ինչպես, ինչու: 

-Կպատմե՞ք նոր երգի ստեղծման մասին:
-Երգը ստեղծվեց 20 րոպեում՝ տեսահոլովակը նկարելուց 2 օր առաջ: Գիշերն ավարտեցի գործիքավորման հետ կապված մի փոքրիկ աշխատանք ու մի արտահայտություն եկավ մտքիս՝ «շուրթերս ստում են, բայց սիրտս՝ չէ»: Այսպես արդեն մեկը մյուսի հետևից կառուցվեց երգը:

-Կարդում ենք՝ Music, Lyrics, Arrangement, Rec, Mix, Master- Նիկ Էգիբյան: Երգի հետ կապված ամեն ինչ ինքնուրույն անելն ինչո՞վ է պայմանավորված: Այդպես ավելի հե՞շտ է Ձեզ համար:
-Այդ ամենը ես անում եմ բոլորի համար. չկա մի երգիչ և երգչուհի, որի համար գոնե մի երգ կամ տեսահոլովակ կամ գործիքավորում արած չլինեմ: Այս կարողությունները, բնականաբար, փորձարկվել և հղկվել են սեփական փորձիս և աշխատանքի հիման վրա:

Ուրեմն՝ ինչու՞ վստահել որևէ մեկին, երբ բոլորի «վստահված անձը» դու ես:)

-Նախ «Հոգուս արև», հիմա՝ «Սկիզբ ու վերջ». երգերի անվանումներում իմաստներ որոնե՞նք:)

-Բացարձա՚կ: Այս ընթացքում նաև ունեցել եմ «Ամաչել չկա» անունով երգ, դա չի նշանակում, որ ես նուդիզմի կոչ եմ անում կամ փորձ ունեմ: Իրականում, ոգեշնչվում եմ ֆիլմերից, ընկերների, ծանոթների պատմություններից, գրական սյուժեներից: Իմ կյանքը երբեք չեմ  խառնում երաժշտությանը, այլապես՝ սեփական երգերս լսելու ցանկություն չեմ ունենա: