Recent posts
To top
10 Sep

Գևորգ Հարությունյանը երրորդն է «Նոր ալիք 2018»-ում

Image00002

«Նոր ալիք 2018» մրցույթում Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը մրցութային երրորդ օրվա ավարտից հետո գրավել է երրորդ հորիզոնականը:

Գևորգն արժանացել է հանդիսատեսի ու օգտատերերի բարձր գնահատականին, նրա ելույթներն ուղեկցվել են բուռն և հիացական արձագանքներով:

Մրցութային առաջին օրը մեր պատվիրակը կատարել է Lost on you հանրահայտ երգը, երկրորդ օրը  Արթուր Գրիգորյանի «Կյանք ու Կռիվ» երգը, մրցութային երրորդ օրն ամփոփվել է Stand up երգի կատարմամբ:

Երկրորդ օրը՝ հիթ հայկական երգարվեստից

Եվ վերջապես երրորդ մրցութային օրվա կատարումը՝

Մրցութային օրերի ամփոփման արդյունքում Գևորգը վաստակել է 297 միավոր:

«Նոր ալիք 2018»-ի հաղթող այս տարի Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզին, երկրորդ հորիզոնականում «Голос»նախագծի հաղթող Դարյա Անտոնյուկն էր: