Recent posts
To top
7 Sep

3 աստղ, ում արժեր հետևել Front Row 2018-ի ժամանակ

Image00004

The Daily Front Row. երեկ Նյու Յորքում էին հավաքվել նորաձևության ժամանակակից դեմքերից ամենափայլունները: Ավանդական դարձած մրցանակաբաշխության հատուկ հյուրերից էին հայտնի մոդելներն ու աստղերը:

Գլխավոր դեմքերից ու հյուրերից էին Իրինա Շեյքը, Ջիջի Հադիդը, Հեյլի Բոլդուինը:

Image00003

Աչք կտրել չէր ստացվում հատկապես ռուս մոդել Իրինա Շեյքից: Նա այս անգամ նախընտրել էր Versace ապրանքանիշի փայլուն և կանացի զգեստը: Բրեդլի Կուպերի սիրելին այս անգամ  հատկապես սրտաբաց էր երկրպագուների և լուսանկարիչների առաջ. լայն ժպիտը, չքնաղ կազմվածքն ու լավ տրամադրությունը թաքցնել չէր ստացվում:

Image00001

23-ամյա Ջիջի Հադիդից ևս աչք կտրելը հեշտ չէր. Victoria’s Secret-ի հրեշտակն առանձնանում էր սանրվածքով ու ասիմետրիկ զգեստով:

Հաջորդը Հեյլի Բոլդուինն էր: Ջասթին Բիբերի հարսնացուն համադրել էր շատ կանացի զգեստի գույնն ու աչքերի ստվերաներկը՝ ստանալով նուրբ, էլեգանտ և ցանկալի կերպար:

Image00002