Recent posts
To top
6 Sep

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիքում» է. առաջին ելույթը և առաջին տպավորությունները

Image00001

Ապրիլից արդեն հայտնի էր՝ Հայաստանն այս տարի «Նոր ալիք» երգի մրցույթում ներկայացնելու է Գևորգ Հարությունյանը:  Կանոնակարգի  համաձայն՝ մրցույթը կընթանա 3 փուլով:

Մենք կվայելենք երաժշտական տոնը՝ սեպտեմբերի 4-ից 9-ը:

Մրցութային առաջին օրը մասնակիցները կատարեցին միջազգային հիթ, երկրորդ օրը՝  հիթ իրենց երկրից, երրորդ օրը՝ սեփական երգացանկից:

Սոչիում ընթացող Նոր ալիք մրցույթում Գևորգն արդեն  հասցրել է հանդիսատեսի ու ժյուրիի համակրանքին արժանանալ. 100 միավոր՝ Հայաստանի օգտնին և Գևորգը առաջատարներից մեկն է:

Գևորգը հանդես է եկել Lost on you հանրահայտ հիթով, ավելի վաղ նա նաև նշել էր՝ որպես երկրի հիթ կատարելու է Արթուր Գրիգորյանի «Կյանք ու Կռիվ» երգը:

Image00001

Գևորգի ելույթը ջերմ է ընդունվել նաև սոցիալական ցանցերում: Ֆեյսբուքի օգտատարերը մրցութային երգի Live հեռարձակման ժամանակ հասցրել են կիսվել իրենց հիացական խոսքերով և «բարվո»-ներով:

Այսօր մրցութային երկրորդ օրն է, սպասելիքներն ավելին են, տրամադրվածությունը՝ հաղթական: