Recent posts
To top
25 Aug

20 տարի՝ գեղեցկության համար. թեժ, ջերմ, ընկերական ու անմիջական ծնունդ

DSC_1035

Ուղիղ 20 տարի առաջ Հայաստանում առաջին անգամ բացվեց եվրոպական ստանդարտներին համապատասխան, նորարարական մոտեցումներով ու նորաձևության  ամենավերջին տենդնեցներով շարժվող վարսահարդարման և դիմահարդարման ակադեմիան: «Սերգեյ Զվերևն» այս տարիների ընթացքում հասցրել է իրականացնել հազարավոր կանանց երազանքը՝ լինել խնամված, գեղեցիկ և նորաձև:

«Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահի և ակադեմիայի ծննդյան տոնը օգոստոսի 24-ին համալրվել էր ևս մեկ հրաշալի առիթով. նույն օրը ծննդյան տոնն էր նշում նաև Հայաստանի վարսահարդարների և դիմահարդարների ասոցիացիայի նախագահ Մարինա Առաքելյանը: Շատ ջերմ, տոնական ու անմիջական մթնոլորտում մենք ականատես եղանք իսկական ծննդյան party-ի՝ հաճելի ու սիրված հյուրերով և բազմաթիվ անակնկալներով:

Մի խոսքով, հավաքվել էին բոլոր նրանք, ովքեր երբևէ աշխատել կամ համագործակցել են «Սերգեյ Զվերև» սրահի հետ՝ ընկերներ, գործընկերներ, օտարերկրյա հյուրեր՝ Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Գերմանիայից:

Հյուրերի ցանկում էին նաև Հայաստանում ոլորտի առաջատարներից համարվող՝ Կատրին Գեոկչյան, Աշխեն Կոստանդյան, Հրանուշ Եղոյանը և ուրիշներ:

Ի դեպ, օգոստոսի 24 տոնական էր նաև ակադեմիան ավարտող և ոլորտում առաջին քայլերն անող մասնագետների համար. շրջանավարտները հասցրին քննություն հանձնել և դիպլոմներ ստանալ՝ ցուցադրություն ներկայացնելով և բեմում:

Facebook/Сеть салонов красоты “Сергей Зверев “
Հասցե՝ Սարյան 24
Հեռ. 527010

DSC_1098  DSC_1444    DSC_1432    DSC_1422 DSC_1414 DSC_1408      DSC_1380  DSC_1366 DSC_1363   DSC_1355  DSC_1349  DSC_1322              DSC_1205 DSC_1203 DSC_1183 DSC_1180  DSC_1165 DSC_1155 DSC_1150 DSC_1146 DSC_1142          DSC_1129     DSC_1116 DSC_1113 DSC_1111 DSC_1106 DSC_1095    DSC_1084        DSC_1071  DSC_1069     DSC_1046 DSC_1038 DSC_1035 DSC_1031 DSC_1028  DSC_1012  DSC_1007 DSC_1006  DSC_0998  DSC_0993  DSC_0986

DSC_1313

DSC_0972 DSC_0967  DSC_0962   DSC_0952  DSC_0946 DSC_0935 DSC_0932  DSC_0924 DSC_0905 DSC_0895 DSC_0884 DSC_0875 DSC_0870 DSC_0867 DSC_0860 DSC_0854 DSC_0827 DSC_0821 DSC_0814 DSC_0802       DSC_0786  DSC_0780     DSC_0775  DSC_0773                       DSC_0875      DSC_0852