Recent posts
To top
20 Aug

Ի՞նչ կար/չկար Epic Eye-ում. եռօրյա փառատոնի դրական և բացասական կողմերը

DSC_0695

Օգոստոսի 17-ից 19-ը Ծաղկաձորում անցկացվեց  Epic Eye երաժշտության և արվեստի փառատոնը: Մենք ևս հրավիրվածների ցանկում էինք ու որոշել էինք բաց չթողնել   Epic-ական օրերը վայելելու մեր շանսը:

Վրաններ, լավ երաժշտություն, բարձր տրամադրություն, հետաքրիքր միջավայր. երաժշտասերների համար սա սպասված ու հաճելի իրադարձություն էր: Էլեկտրոնային և ռոք երաժշտության երկրպագուներին Ծաղկաձորը դիմավորեց հաճույքով, իսկ մենք առաջարկում ենք նկարագրություն՝  ականատեսի աչքերով և ամենայն անկեղծությամբ:

Նախ սկսենք թերություններից:

Ֆուդկորտը օր օրի թանկանում էր և գնային տրամաբանությունն ընկալելը դժվար էր: Ծաղկաձորյան հյուրընկալությունն իհարկե հաճելի էր, բայց եղանակի անբարեհաճությունը/համենայնդեպս վերջին երկու օրը/ մեզ շատ խանգարեց: Անձրևներից պաշտպանվելու համար՝ ստիպված էինք թաքնվել ֆուդկորտի վրանների տակ. չկար համապատասխան տեղ՝ անձրևից թաքնվելու և գոնե մինչև ոսկորները չթրջվելու համար: Այնինչ, նման մասշտաբային միջոցառում նախաձեռնելիս կարելի էր նաև հոգալ անհրաժեշտ հարմարանքների մասին: Կազմակերպիչները դա արեցին երրորդ օրը՝ բերելով անձրևապաշտպան հարմաարնքներ:

Սրան գումարած՝ կազմակերպիչները որոշել էին մեկ օրը նվիրել տեխնո երաժշտությանը, մյուս երկու օրերը՝ ռոքին: Արդյունքում ստացվեց այնպես, որ հյուրերի մի մասի համար այս երաժշտական բաժանումն անիմաստ էր. տեխնոյից հետո տան ճամփան բռնեցին: Այնինչ երկու բեմերում կարելի էր տարբեր ոճի երաժշտություն հնչեցնել՝ ֆեստի մասնակիցներին հնարավորություն մեկ տեղից մյուսը գնալ:
Ի դեպ՝ երրորդ օրը տեխնիկական անսարքության պատճառով մեր երաժշտական փառատոնը մի փոքր հետաձգվեց, իսկ հյուրերը, սեփական հետաքրքրությունների շրջանակում, սկսեցինքզբաղմունքներ գտնել: Սա անարդար է, թեկուզ հենց այն պատճառով, որ տոմսերի համար մարդիկ վճարել էին և ակնկալում էին համարժեք ժամանց:

Հիմա դրականները:Կազմակերպիչների տրամադրած վրանները շատ հարմար էին, կարելի էր հանգիստ խղճով քնել՝ չզգալով ոչ խոնավություն, ոչ էլ անհարմարություն/եթե իհարկե, շատ պահանջկոտ չեք/:

Երաժշտական մասով ևս թերություններ գրեթե չկային. եթե սիրում եք էլեկտրո և ռոք, ուրեմն սա կարող էր դրախտ լինել՝ էպիկական դրախտ:

Բացի դրանից, փառատոնը լավ շանս էր նոր մարդկանց հետ ծանոթանալու, ընկերներ  ձեռք բերելու հրաշալի վայր էր:

Հատկապես պետք է ուշադիր լինենք արտիստների ընտրությանը ու հատուկ շնորհակալություն հայնտնենք կազմակերպիչներին արտասահմանյան արտիստներին Հայաստան հրավիրելու համար: Սա իրոք բացառիկ շանս էր` վայելելու եվրոպական երկրներից ժամանած հայտնի արտիստների մատուցած երաժշտությունը:

Ամռան վերջն իրոք արժեր անցկացնել  Epic-ի հետ: Անձրևից թրջված, մի քիչ հոգնած ու շատ լավ երաժշտություն վայելած մարդու դեմքով վստահեցնում ենք, բոլոր անհարմարություններն ու հարմարությունները հաշվի առնելով, մենք հաճույքով կկրկնեինք այս այցը. չէ՞ որ ամենահիշվող պահերը հենց այսպիսին են լինում՝ թեժ, ռիթմիկ,  Epic:

DSC_0491
DSC_0507 DSC_0520 DSC_0522 DSC_0525

DSC_0531 DSC_0532
DSC_0536 DSC_0541 DSC_0542 DSC_0547 DSC_0549 DSC_0553 DSC_0563 DSC_0568 DSC_0574 DSC_0588 DSC_0590 DSC_0592 DSC_0594 DSC_0597 DSC_0598 DSC_0607 DSC_0615 DSC_0626 DSC_0642 DSC_0643 DSC_0656
DSC_0666 DSC_0673 DSC_0678 DSC_0689 DSC_0695

Image00001 Image00002 Image00003 Image00004 Image00005 Image00006 Image00007 Image00008 Image00009 Image00010