Recent posts
To top
28 Aug

Mercedes-Maybach S 650 Pullman. ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈւԹՅԱՆ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇ

02-mercedes-benz-vehicles-the-new-mercedes-maybach-pullman-vv-222-2560x1440-1280x960

 

Mercedes-Maybach S-Class-ի թարմացումից հետո հերթը հասավ տարբեր երկրների ղեկավարների, արքայական ընտանիքի անդամների ու խոշոր գործարարների սիրելի Pullman լիմուզինին, որն այժմ ներկայանում է ջեռուցիչի քողարկիչի ուղղահայաց ձողերով՝ հիշեցնելով Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտը: Բացի այդ, 6,5 մ երկարությամբ ավտոմեքենայի թափքի համար ավտոարտադրողն առաջարկում է երկգույն գունաներկում: Թարմացվել է նաև 20-դյույմանոց անվասկավառակների դիզայնը: Ինչ վերաբերում է մոդելի տեխնիկական հնարավորություններին, ապա 6 լ աշխատանքային ծավալով V12 բիտուրբո շարժիչի արտադրողականությունը 530 ձ/ուժ-ից հասել է 630 ձ/ուժ-ի, սակայն ավելի արագ ավտոմեքենան չի դարձել. մինչև 100 կմ/ժ արագություն այն առաջվա պես զարգացնում է 6,5 վայրկյանում:

05-mercedes-benz-vehicles-the-new-mercedes-maybach-pullman-vv-222-2560x1440-1280x905

Սրահը հագեցած է շքեղ սարքավորումներով, տաքացվող և մերսող առանձնացված նստելատեղերով: Վարորդից նրան առանձնացնում է էլեկտրական բաժանարար պատը, սակայն նրանք կարող են հետևել երթևեկության ընթացքին դիմային տեսախցիկի միջոցով: Աուդիոհամակարգը նույնպես առանձնացված է՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հատվածին լսել իր ցանկացած երաժշտությունը: Կախված կոնֆիգուրացիայից՝ հետևի մասում, որտեղ կա ոտքերի համար նախատեսված բավական մեծ հատված, ավտոմեքենան կարող է տեղավորել կա՚մ երկու VIP, կա՚մ դեմ առ դեմ նստած չորս ուղևոր:

www.mercedes-benz.com

01-mercedes-benz-vehicles-the-new-mercedes-maybach-pullman-vv-222-3400x1440 02-mercedes-benz-vehicles-the-new-mercedes-maybach-pullman-vv-222-2560x1440-1280x960 03-mercedes-benz-vehicles-the-new-mercedes-maybach-pullman-vv-222-2560x1440-1280x905