Recent posts
To top
29 Aug

Tetra Hotel. ԱՊԱԳԱՅԻ ՀՅՈւՐԱՆՈՑԸ

28642_1

 

Այն, թե ինչպես ենք մենք շարժվում և ինչ ենք զգում ու մտածում, կախված է մեզ շրջապատող շինություններից: Վերջիններիս դիզայնը թելադրում է մեր քայլերը, գույները՝ ստեղծում տրամադրությունը, իսկ չափսերը՝ արթնացնում երևակայությունը… Այս կարծիքն ունեն կանադական WSP ճարտարապետական ընկերությունը և բրիտանական Innovation Imperative-ը, որոնք ներկայացրել են իրենց աննախադեպ ֆուտուրիստական հյուրանոցի կոնցեպտը: Tetra Hotel-ը բաղկացած է լինելու 42 համարներից, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնելու է 19 մ երկարությամբ եռանկյունաձև պրիզմաներ: Վերևի հատվածը զբաղեցնելու է բնական լուսավորությամբ ննջասենյակը, այնուհետև լողասենյակը, հյուրասենյակը և ամենաներքևի հարկում՝ աշխատասենյակը: Դեռ պարզ չէ՝ որտեղ տեղակայված կլինի առաջին հյուրանոցը, սակայն որպես հնարավոր տարբերակներ քննարկվում են Հուն•արիան, Անդորան, Կաբո Վերդեն, Նորվեգիան, Կանադան, Պորտուգալիան: Հետագայում հեղինակները պլանավորում են անցնել կոնստրուկցիայի՝ ամբողջովին ավտոնոմ աշխատանքի՝ սառեցման համար օգտագործելով ծովի ջուրը, իսկ ջրի տաքացման համար՝ արևային պանելները:

28642_1 Tetra-Hotel-3 Tetra-Hotel-5 Tetra-Hotel-7 Tetra-Hotel-8 tetra-hotel-bedrrom-image-final Tetra-Hotel-image13