Recent posts
To top
13 Aug

Sevan Summer Sprint. տպավորություններ՝ այս ամռան ամենասպասված իվենթներից մեկից

0-1 2 copy

Վերջապես կայացավ երկար սպասված Sevan Summer Sprint միջոցառումը՝ Ռեինկարնացիայի,  Միշոյի, DJ Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի մասնակցությամբ: Արևոտ Սևանի ու  տաք և թեժ օրվա հույսով` el-ի թիմը ևս Սևանում էր ու ականատես է եղել այս ամենամյա ու ամառային և, ինչպես խոստացվել էր, BOMB իվենթին:

Մենք բերել ենք տպավորությունների մի փունջ, որտեղ հավաքված են մեր անկեղծ մտքերն ու ամենատես աչքի նկատածը:

Սկսենք եղանակից: Այն վատն էր:  Արևայրուք ունենալու հույսերը հօդս ցնդեցին Սևան մտնելուն պես: Իսկ կազմակերպիչների ներդրած ջանքերը և օրը անմոռանալի դարձնելու փորձերն ակնհայտ էին՝ չնայած եղանակն ամեն գնով փորձում էր խանգարել ու, որոշ դեպքերում, ստացվում էր:

Սևանի ցուրտը կոտրել չի կարող նույնիսկ ամենաթեժ երաժշտությունը. դրա համար մեր թիմը ծածկոցների կարիք էր զգում: Ի դեպ, տարածքում մենք միակը չէինք, ում տաք ծածկոցները չէին խանգարի:

Sevan Summer Sprint-ի ամենահամեղ ու հյութեղ կողմերից մեկին էլ անդրադառնանք: Այստեղ սնունդն ու խմիչքը համեմատաբար մատչելի էին և անհամեմատ համեղ: Օրինակ՝ ուտել-խմել կարող էիք 500-ից 2500 դրամով: Ի դեպ՝ ներառյալ նաև սենդվիչներ, գարեջուր ու շատ ուրիշ համեղ պատառներ:

Բայց մեդալյոնն այլ երես էլ ունի. միջոցառմանը մասնակցելու համար հյուրերը վճարել էին տոմսի ամբողջական արժեքը, մտել, այսպես ասած, պաշտոնական մուտքից, ու պարզել՝ տարածքը աջից և ձախից բաց է, այսինքն՝անարգել մուտք կա հարևան գյուղի բնակիչների համար: Սա լրացուցիչ անհարմարություն էր ստեղծում, բայց ոչ այն պատճառով, որ ներկաները անհյուրընկալ են. պարզապես հարևան գյուղը Ծովագյուղն էր՝ Գեղամա  «տաքարյուն մարտիկների հայրենիքը»: Ամեն դեպքում, էքստրեմալ էր, թեժ, շատ անկանխատեսելի ու անչափ հետաքրքիր:

Ի՞նչ կասենք շոուի մասին: Այն հրաշալի էր, լավ կազմակերպված, երևում էր, որ թիմ է աշխատել ու փորձել է ամեն ինչ հարմարեցնել հյուրերի համար: Ասվածը հատկապես ակնհայտ էր, երբ սկսվեց խաղարկությունը: Ոչ մի ժլատություն նվերների հարցում՝ հեռախոս, ժամացույց,մոտոցիկլետ, նվեր քարտեր ու ոչ միայն. բոլորը գոհ էին ու նույնիսկ եղանակն արդեն չէր խանգարում:

DSC_8061

DSC_8068

DSC_7881 DSC_7883 DSC_7889 DSC_7890 DSC_7896 DSC_7900 DSC_7904 DSC_7910 DSC_7917 DSC_7919 DSC_7922 DSC_7926 DSC_7930 DSC_7934 DSC_7941 DSC_7942 DSC_7944 DSC_7948 DSC_7954 DSC_7958 DSC_7959 DSC_7964 DSC_7968 DSC_7980 DSC_7989 DSC_7998 DSC_8000 DSC_8009 DSC_8013 DSC_8016 DSC_8019 DSC_8022 DSC_8029 DSC_8031 DSC_8041 DSC_8044 DSC_8046 DSC_8049 DSC_8052 DSC_8054

DSC_8065

DSC_8069 DSC_8072 DSC_8074 DSC_8080 DSC_8082 DSC_8085 DSC_8086 DSC_8088 DSC_8094 DSC_8098 DSC_8100 DSC_8102 DSC_8103 DSC_8114