Dolce & Gabbana ընտանիքն արդեն վաղուց իր տեղն ու ծանրակշիռ խոսքն ունի նորաձևության աշխարհում. հենց այս ապրանքանիշն էր, որ աշխարհահռչակ քայլահարթակներ բերեց մրգային ու բանջարեղենային պրինտները, թագերն ու սիցիլիական ոճի զգեստները և սոցցանցերում այդ ամենը սոցցանցերում #DGFamily հեշթեգով:
Նախորդ սեզոնին DG-ն հասցրեց գրավել երիտասարդների ուշադրությունն ու շոյել նրանց աչքը, հիմա արդեն՝ «Love is Love» շոուով պետք էր ցույց տալ Dolce & Gabbana-ի ընտանեկան, «տնական» ու բոլորի համար լինելը: Եվ այս ամենը պետք է ցույց տալ մեծ կրքով ու սիրով. հենց դրա համար է, որ պոդիումում ապրանքանիշի արդեն մշտական մուսաներն ու սերերն էին՝ դերասանուհի Մոնիկա Բելուչին և մոդել Նաոմի Քեմփբելը:
Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան իտալուհի «կնքամայրերի» դերն էին տվել գեղեցկուհիներին՝ ընդգծելով ոչ միայն նորաձև և անկախ կնոջ կերպարները, այլ նաև 2019-ի թրենդները:
Այս ցուցադրությանը պոդիում են դուրս եկել «ընտանեկան» ամենատարբեր զույգեր՝ երեխաների հետ և առանց նրանց, կին ու տղամարդ և ոչ միայն: