Recent posts
To top
27 Nov

Նիկ Եգիբյան․ ինքս չեմ ուզենա մասնակցել Եվրատեսիլ մրցույթին

n2

Ինչպե՞ս  ստացաք  Եվրատեսիլ մրցույթի   համագործակցության  առաջարկը:

Առաջարկը ստացա մի քանի անձանց կողմից: Քանի որ մեկնում էին Նադեժդա Սարգսյանի աշակերտները, հետևաբար առաջինը նա կապնվեց ինձ հետ` բացատրեց, թե ինչ ֆորմատի երգ է պետք գրել: Դե իսկ հետո նաև Հանրային Հեռուստատեսությունից ուղարկվեց առաջարկը: Գրվեց երկու երգ, որից մեկը հենց <<Տարբեր>>-ն էր:

n3

Սկզբում ստեղծվեց երգի խոսքերը, թե՞ երաժշտությունը:

Սկզբում ստացվեց երգի երաժշտությունը և գործիքավորումը, այն ուղարկվեց քննարկման և արդեն հաստատումից հետո Ավետ Բարսեղյանը գրեց երգի հայերեն հատվածի խոսքերը:

n5

Բարդ չէ  արդյո՞ք համագործակցել երեխաների հետ:

Երեխանների հետ ավելի հեշտ է, և հենց այս դեպքում կար վստահություն և հարգանք իմ նկատմամբ: Ենթարկվող,  ընդունակ և արագ ընկալող երեխաներ էին, որովհետև երգը 4 անգամ փոփոխվեց, և պետք էր   սովորել ու արագ գործել, ինչը և արվեց:

n4

Մինչ մրցույթը ըստ Ձեզ, ո՞ր հորիզոնականը կզբաղեցնեին աղջիկները:

Մինչև մրցույթը և հետո նույնիսկ մենք հաղթանակի համար էինք պատրաստվել: Գիտեինք, որ առաջին, 2  հորիզոնականներից մեկն ենք զբաղեցնելու, քանի որ արդեն ուսումնասիրել էինք այլ երկրների ներկաացուցիչների երգիչներին, երգերը, շոուն և հանդերձանքը:

n2

Արդարացի՞  էր  ժուրիի գնահատականը:

Մանկական Եվրատեսիլում ամեն ինչ ավելի արդար է քանի մեծերի դեպքում: Բնականաբար կուզենայինք, որ մեր հարևան երկիրն ավելի արդարացի գտնվեր և ավելի բարձր գնահատեր մեզ, քանզի մենք տարիներ շարունակ եղել ենք օբյեկտիվ իրենց կատարումների նկատմամբ: Կարևորն  այն է, որի ժուրին մեզ տվեց առաջին հորիզոնականը, իսկ սա մանկական մրցույթ է, հետևաբար մենք ճիշտ էինք աշխատել, և եթե հայկական ժուրին այլ ուժեղ վոկալային  տվյալներ ունեցող երկրների ներկայացուցիչներին  տար  առավելագույն բալերը, ապա մենք կհաղթեինք, քանի որ բալային տարբերությունը ընդամենը 7 բալ էր:

n9

Հե՞շտ էր համագործակցել Ավետ Բարսեղյանի հետ: Տարաձայնություննե՞ր չառաջացան:

Ավետի հետ ունենք տասնյակ հեղինակած երգեր: Իմ մտերիմ ընկերներից մեկն է նա: Տարաձայնություններ չեն լինում, մեկս մյուսին միշտ զիջում ենք,  կա հակադարձ հարգանք բացի ընկերությունից, և միմյանց արած աշխատանքի նկատմամբ բարձր գնահատական: Երկուսս էլ հաղթանակած ենք:

n11

Ո՞րը երկրի կատարումը հավանեցիք , իսկ  ո՞րը ՝ ոչ:

Հավանել եմ Մալթայի, Ավստրալիայի, Նիդերլանդների ներկայացրած երգերը: Ամենաքիչը հավանել եմ Կիպրոսի երգը, բայց շոուն և կատարումը բարձր որակով էին:

n8

Դուք կցանկանի՞ք   մասնակցել Եվարտեսիլ մրցույթին:

Անկեղծ, ինքս չեմ ուզենա մասնակցել, ավելորդ ուշադրություն երբեք չեմ սիրել: Սիրել եմ լինել ետնաբեմում կամ ժուրիի կարգավիճակում: Ինձ ավելի հոգեհարազատ է ստեղծել գաղափար, այլ ոչ թե ներկայացնել այն: Նախապատրաստական կրեատիվ աշխատանքներն իրենցով ավելի հետաքրքիր են, և բավարարող քան բեմի վրա գտնվելու 3 րոպեները:

n7