Recent posts
To top
1 Jun

Զինեդին Զիդան. Մարդկանց օգնելու համար պատճառ պետք չէ

Մադրիդի Ռեալի մարզչի պաշտոնից հեռանալու որոշման մասին Զինեդին Զիդանը հայտնեց երեկ՝ հավաստիացնելով՝ թիմը փոփոխության կարիք ունի:

Ֆուտբոլի պատմության ամենախարիզմատիկ դեմքերից մեկը ժամանակին Esquire-ի հետ կիսել է իր խոհերը: Այսօր առաջարկում ենք կարդալ Զիդանի լավագույն մտքերից մի քանիսը:

 ***
Ընդհանրապես, ես չեմ սիրում շատախոսել:
**

Երբեք էլ չեմ ունեցել կարգախոս:
*

Խոսքով կարելի է ավելի ուժեղ հարվածել, քան բռունցքով. ես սա դեռ մանկուց էի հասկացել:
*

Ֆուտբոլում ինչի հասել եմ, հասել եմ այն բանի շնորհիվ, որ փողոցում ֆուտբոլ եմ խաղացել ընկերներիս հետ:
*

 Իմ հայրը ալժիրցի է, ով հպարտանում է իր արմատներով: Իսկ ես ուղղակի հպարտանում եմ նրանով: Հայրս այն մարդն է, ով ինձ ասել էր, որ էմիգրանտը պետք է սովորի աշխատելլ երկու անգամ ավելի ջանասիրաբար, քան մեկ ուրիշը:
*

 Իրականում, ես չեմ լքել Ալժիրը: Ալժիրն իմ սրտում է:
*

 Քանի ես ողջ եմ, չեմ ուզում արտասանել «Դա ինձ համար շատ բարդ է» արտահայտությունը:
*

Ես պիտի զգույշ պահվածք ունենամ. չէ որ երիտասարդ խաղացողների համար օրինակ եմ:
*

Real Madrid's French coach Zinedine Zidane gives a press conference to announce his resignation in Madrid on May 31, 2018. (Photo by PIERRE-PHILIPPE MARCOU / AFP) (Photo credit should read PIERRE-PHILIPPE MARCOU/AFP/Getty Images)

 Մարդկանց օգնելու համար պատճառ պետք չէ:
*

 Ես միանգամից չհասկացա, թե ինչ աննկարագրելի էմոցիա է, երբ գիտես, որ քեզ համար անհանգստանում է ողջ երկիրը:*Հաղթանակն ինձ համար ֆունդամենտալ արժեք է:
*

Վստահ չեմ, որ ես եղել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, բայց ես վստահ եմ, որ խաղացել եմ լավագույնների կողքին:
*

Մադրիդի Ռեալը լավագույնն է, որ պատահել է իմ կյանքում: Մի ժամանակ ես երազում էի այս հայտնի սպիտակ շապիկը հագնելու մասին, իսկ հետո ճակատագիրն ինձ  հնարավորություն տվեց դառնալ աշխարհի լավագույն ակումբի  մարզիչը:
Այո ես երջանիկ մարդ եմ: