Recent posts
To top
12 Nov

6 փաստ Դեմի Մուրի մասին

Նոյեմբերի 11-ին դերասանուհի Դեմի Մուրը նշում էր ծննդյան 55-ամյակը: Ուժեղ և միաժամանակ նուրբ դերասանուհին կարողանում է համոզիչ կերպարներով հանդես գալ ֆիլմերում և ցանկալի կերպար մնալ՝ նույնիսկ 50-ից հետո:

Ծննդյան առիթով՝ մենք ընտրել ենք մի քանի փաստ, որ, կարծում ենք, հետաքրքիր են և արշանի հիշատակության:

Դեմին հետերոքրոմիա ունի. մի աչքը կանաչ է, մյուսը՝ բաց շագանակագույն:
*

«Դեմին» նրա  կեղծանունն է: Դերասանուհու ամբողջական անունը Դեմետրիա է: Համաձայն լուրերի՝ մայրը նրան Դեմետրիա է անվանակոչել «ի պատիվ» համանուն  շամպունի: Դեմի Մուրի մայրը, սակայն, այս վարկածը ժխտում է:
*

Դերասանուհին ճենապակյա տիկնիկների հավաքածու ունի, հասարակ հավաքածու չէ, այլ՝ 2000 տիկնիկ ընդգրկող:
*

Առաջին հոնորարը, որ ստացել է մոդելային աշխատանքի համար, նա ծախսել է շրթունքների կորեկցիայի համար: Նա 16 տարեկան էր:
*

Դեմի Մուրի առաջին ամուսինը ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրն էր, ումից էլ նա ստացել է աստղային ազգանունը: Զույգը հանդիպել է 1979-ին, այն ժամանակ երաժիշտը 29 տարեկան էր, իսկ Դեմիի 16-ը նոր-նոր էր լրացել:
*

Time ամսագիրը նախորդ տարի հրապարակեց պատմության ԹՈՓ-100 լուսանկարները: Դեմի Մուրի նկարը ևս այդ ցանկում էր, նկարը, որով դերասանուհին հայտնվել էր Entertainment Weekly-ի շապիկին: