Recent posts
To top
5 Oct

6,5 ասույթ՝ Քեյթ Ուինսլեթից

Image00002

Անվերջ գեղեցիկ ոտքերն ու անտանելի շքեղ կուրծքը չեն, որ Քեյթ Ուինսլեթին Հոլիվուդում դերեր են տալիս և սիրված դարձնում: Շիկահերի հաջողության ու հայտնիության գաղտնիքը ինքնավստահությունն է, համենայնդեպս, նա այդպես է վստահեցնում ու ամեն քայլի խորհուրդ տալիս ինքնավստահ լինել:

Ծննդյան 42-ամյակի առիթով մենք ընտրել ենք Քեյթի ամենից հիշարժան մտքերից 6 և կեսը. կարդացեք ու իմացեք ինչպես է մտածում Քեյթը:

***

Երբեք հայտնի դառնալու նպատակ չեմ ունեցել: Ես թմբլիկ էի և, կարծես թե, ոչ մի հայտնի դերասանուհու չեմ հիշի, ով գեր էր: 15 տարեկանում ես 90 կիլոգրամ էի: Ես ուղղակի ինձ չէի տեսնում աստղային աշխարհում…: Երբեմն փողոցում տեսնում ես նիհարիկ աղջկա՝ ջինսով, կարճ տոպով, բարձրակրունկներով: Այդ պահերին մտածում ես՝ պետք է ավելի շատ աշխատես ինքդ քեզ վրա՝ նրա նման լինելու համար. հենց այդ ժամանակ էլ երջանիկ կլինես: Նման դեպքերում ինքս ինձ ասում եմ.«Մարդն, ով ստիպված է քայլել այս բարձրակրունկների վրա, հաստատ երջանիկ լինել չի կարող»:

***

Ազնիվ խոսք՝ չգիտեմ՝ որքան եմ կշռում: 12 տարի է անցել այն օրվանից, երբ վերջին անգամ կշռվեցի: Բոլոր կանանց հորդորում եմ հետևել իմ օրինակին. սա լավ տրամադրության գլխավոր գաղտնիքն է:

Image00002

Մի օր ես աղջկաս կասեմ, որ շատ բախտավոր ենք, որ այսքան գրավիչ կազմվածք ունենք: Հուսով եմ՝ նա կպատասխանի՝ «Հա՛ մամ, փառք  աստծո»:

***

Պետք է լիարժեք ապրենք. կյանքը կարճ է, իսկ մենք այստեղ են ապրելու համար:

Image00003

Երեխաներիս թույլ չեմ տալիս նայել իմ  ֆիլմերի մեծ մասը. կա՛մ մեռնում եմ, կա՛մ հանվում:

***

Կինոյում ես, իհարկե, կարող եմ զիլ երևալ, բայց մի մոռացեք, որ դրանից առաջ 2 ժամ դիմահարդարի ու վարսահարդարի մոտ եմ եղել:

***

Ես միշտ էլ հասարակ կյանք եմ վարել և շարունակում եմ այդպես էլ ապրել: Կարևոր չէ, որ ինչ-որ մեկը կարող է մտածել, թե  աշխատանքն իմ կյանքը դարձնում է արտասովոր: Ես ինքս եմ պատրաստում, ինքնուրույն եմ գնում խանութ, ինքս եմ երեխաներին դպրոցից բերում տուն: