Recent posts
To top
3 Jul

52-ամյա մոդելը՝ Calvin Klein-ի գովազդային արշավում

37 տարի անց Բրուկ Շիլդսը վերադառնում է Calvin Klein՝ այս անգամ ոչ թե ջինսով, այլ ներքնազգեստով. բրենդի նոր գովազդային արշավի հերոսուհին հենց նա է:

Calvin Klein-ը այն ապրանքանիշն էր, որը Շիլդսի համար լայն բացեց նորաձևության աշխարհի դռները: Երբ Բրուկը 15 տարեկան էր, առաջին անգամ նկարահանվեց ամերիկյան ապրանքանիշի գովադային հոլովակում և միանգամից դարձավ հայտնի ու քննարկվող:

Image00002

Կարիերայի հենց սկզբում գովազդային բումը նրան դարձրեց 80-ականների սեքս-սիմվոլներից մեկը. հոլովակում գեղեցկուհին պարզապես ասում էր՝ «Ուզու՞մ եք իմանալ՝ ինչ կա իմ ու ջինսիս միջև: Բան էլ չկա»:

Այս անգամ գեղեցկուհու վերադարձը նշանավորվել է ներքնազգեստներով.  Instagram-ի իր էջում նա հրապարակել է նոր լուսանկար և հիշեցրել հին համագործակցության մասին:

Image00003

Ի դեպ, Բրուկի՝ կազմվածքը պահպանելու հմտության մասին լեգենդներ են պտտվում. ասում են՝ «կախարդական» ու գաղտնի բաղադրությամբ կոկտեյլը նրան կարճ ժամանակում սլացիկ է դարձնում: