Recent posts
To top
7 May

5 միտք՝ Գրիգորի Լեպսից

5 միտք՝ 55-ամյա երգչի և  Esquire ամսագրի համագործակցությունից:

Քաղաքականությունը կեղտոտ բիզնես է: Ավելի կեղտոտ, քան մարմնավաճառությունն ու թմրաբիզնեսը…Ինչպես հայտնի է՝ կամ դու ես զբաղվում քաղաքականությամբ, կամ՝ այն քեզնով:
***

Երբ քաղաքական գործիչն առաջարկում է ինձ երգել, դա առանձին զրույց է, իսկ եթե՝ սատարել ընտրություններին՝ լրիվ այլ խոսակցություն: Ես սատարում եմ միայն նրանց, ովքեր ինձ մոտ են գաղափարապես և նրանց՝ ում  վստահում եմ: 
***
Աշխարհը կկառավարես ոչ թե սիրով, այլ վախով: Մեռնելու վախը, մուրացկան մնալու վախը, մտերիմին կորցնելու վախը. անվախներ համարյա չկան: 

***

Մեքենայիս մեջ երաժշտություն լսելն արգելված է:

***
Երիտասարդ տարիներին, շատերի պես, արտերկիր գնալու մտադրություն ունեի: Լավ է, որ այդպես չեղավ. թե չէ ողջ կյանքում ռեստորաններում էի երգելու: