Recent posts
To top
17 Apr

40+ . Միշտ ցանկալի, միշտ երիտասարդ

    Անցած երիտասարդության մասին մտքերն ու այլևս 20 տարեկան չլինելու երգերը մտքերը նրանց չեն հուզում. տարիներն ավելացնում են նրանց աստղային փայլը: Նրանք կոնյակի պես են. լավն են միշտ, ավելի լավն են դառնում տարիներ հետո:
Մենք ձեզ պատմում ենք «աստղային անթառամների» մասին:

Հայդի Քլում  43 տարեկան
1 (1)

4 երեխաների մայր Հայդին նույնիսկ 40-ից հետո շարունակում է «անկեղծանալ» ֆոտոխցիկների առաջ, ներքնազգեստեր գովազդել, սիրեկաններ փոխել ու զբաղվել երեխաների դաստիարակությամբ: Մոտ մեկ ամիս առաջ շիկահեր գեղեցկուհին կրկին հիշեցրեց իր մասին՝ նկարահանվելով բաց ֆոտոշարքում:
Իր  «Heidi Klum Intimates» բրենդի 5-րդ հավաքածուի համար ևս Հայդին նախընտրել էր ինտրիգային տեսք ու դիրք:
Նա, թոշակի անցնելուց հետո, հանգիստ կարող է «վարպետության դասերի» կանչել Victoria’s Secret-ի երիտասարդ դեմքերին:

Heidi Klum

Ջենիֆեր Լոպես  47 տարեկան

jlo

Եթե հնարավոր է գործարք ժամանակի հետ, ապա համոզված կարող ենք պնդել՝ Լոպեսն ու ժամանակը այն կնքել են: «Գործարքի գինը» չգիտենք, բայց արդյունքն ապշեցուցիչ է. տարիները երգչուհուն երիտասարդացնում են, երիտասարդությունը նոր ուժ ու էներգիա է տալիս.
Instagram-ի լուսանկարները վկա:

jlo

Քրիստի Բրինկլի
63 տարեկան
cristi
Քրիստիին «նախկին մոդել» անվանելը առնվազն անարդար է. խաղ ու պար չէ 63 տարեկանում  Sports Illustrated-ի համար նկարահանվելը, այն էլ լողազգեստով, այն էլ՝ ցանցավոր լողազգեստով: Քրիստին ապացուցում է՝ միշտ կարելի է փայելել, և հուսադրում՝ մենք ապրում ենք, ուրեմն  շոուն շարունակվում է. տարիքը կապ չունի:

christie brinkley