Recent posts
To top
5 May

3 փաստ Օդրի Հեփբերնի մասին

Image00002

1929 թվականի մայիսի 4-ին բրիտանացի բանկիրի և հոլանդացի բարոնուհու ընտանիքում ծնվեց Օդրի Հեփբերնը: Մեծացավ նա նացիստական օկուպացիաների և Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք՝ մնալով նուրբ, քնքուշ ու անսահման կանացի: Իր  սև և փոքրիկ զգեստով նա մտավ Հոլիվուդ ու հոլիվուդյան ոսկեդարի լավագույն դերասանուհիների ցանկ:

20-րդ դարի կինոյի ու նորաձևության սիմվոլներից մեկի կյանքից մենք առանձնացրել ենք 3 փաստ՝ կարճ, հետաքրքիր և զարմացնող:

  1. Ծնողների բաժանումից հետո Օդրին նախ ապրել է Անգլիայում, ապա՝ Հոլանդիայում: Հոլանդական կեղծանուն ստանալով՝ նա այս երկրում է մնացել Երկրորդ համաշխարհայինի ընթացքում՝ ականատես լինելով դաժան բռնաճնշումների և գլխատումների: Հեփբերնի  հիշողության մեջ դաջվել են պատերազմի թողած հետևանքները:
    1950-ականներից նա սկսել է համագործակցել  UNICEF-ի հետ՝ դառնալով նաև բարի կամքի դեսպան: Չնայած դժվարություններին՝ Օդրին, այնուամենայնիվ, շարունակում էր հավատալ ու ասել.

    «Իմ կյանքը նման է եղել հեքիաթի՝ իր բոլոր ծանր պահերով հանդերձ։ Որովհետև թունելի վերջում ես միշտ փնտրել եմ ու տեսել եմ լույսը»։

    Image00003

  2. Կինոսատղի փառքը Օդրիին հասավ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից հետո, իսկ  «ոճի խորհրդանիշ» կոչումընրան բաժին հասավ «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմի էկրան բարձրանալուն պես:  Givenchy-ի սև փոքրիկ զգեստը, անսահման խարիզման, նուրբ շարժուձևն ու խարիզմատիկ  կերպարը նրան դարձրին կանացիության և ոճի մի նոր խորհրդանիշ:
    Կարիերայի ու ֆիլմերի մասին խոսելին Օդրի Հեփբերն ասում էր.
    «Ես անցել եմ կյանքի ամենալավ դպրոցը՝ աշխատել եմ մի շարք մեծ ռեժիսորների հետ»։

    1951. Belgium born American Actress Audrey Hepburn relaxes by the coast as she sits on a rock wearing a hat and beachwear.

  3. Գեղեցկուհին ամուսնացել է երկու անգամ: Առաջին ամուսինը դերասան Մելլ Ֆերերն էր, երկրորդը՝ իտալացի հոգեբույժ Անդրեա Դոտին:
    Չնայած անձնական կյանքը «պաշտոնապես դասավորելու» կրկնակի փորձին՝ այնուամենայնիվ նշել է.
    «Երբեք չեմ ցանկացել ամուսնալուծություն։ Տանել չեմ կարողացել նույնիսկ այդ բառը։ Ես կուչ եմ գալիս, երբ իմ մասին խոսելիս այդ բառն օգտագործում են։ Երազում էի ամուսնանալ մեկ անգամ և մեկընդմիշտ»։