Recent posts
To top
22 Dec

2017-ի լավագույն սերիալները. ընտրյալ վեցնյակ

Այս տարին հարուստ էր ֆիլմերով ու սերիալներով, ինչն, իհարկե, սիրելի դերասաններին հետևելու և նորերին սիրելու հրաշալի առիթ էր:

Իսկ տարեվերջը լավ հնարավորություն է վերջին 12 ամիսներն ամփոփելու համար, մենք էլ, հիշում եք, ամփոփիչ հրապարակումների առիթը բաց չենք թողնում, ավելին՝ ստեղծում ենք:

Այս անգամ որոշել ենք հավաքել 2017-ի լավագույն սերիալները ու հիշեցնել՝ եթե չեք նայել, ուղղեք այդ սխալը, եթե հասցրել եք հետևել՝ կիսվեք կարծիքներով:

Taboo

Եթե տաբու, ապա՝ Թոմ Հարդիի մասնակցությամբ: Արևմուտքի ամենագրավիչ տղամարդկանցից մեկը շարունակում է նույնպիսն մնալ ցանկացած կերպարում:

Philip K. Dick’s Electric Dreams

Համարյա ֆանտաստիկ է:


Halt & Catch Fire

Ասում են՝ սա «ամենաչգնահատված» սերիալներից մեկն է: Բայց, եթե ուզում եք բացահայտել 1980-ից 90-ականների ընթացքում կատարված համակարգչային բումը և ծանոթանալ տեխնոլոգիական առաջընթացի ընթացքին, ապա սա հերթական լավ առիթն է՝ ի դեպ՝ քիչ պատահող:

 

 

Fargo
Գաղտնիքներ, արյուն, կտրված թևեր ու մատներ, սպանություններ ու ոստիկանական հետաքննություններ, բարդ սյուժե, հետաքրքիր լուծումներ ու 3 սեզոն(անկեղծ լինենք՝  սերիալն արժե նայել մինչև վերջ՝ 1-ին սեզոնի «հաշվին». այն ակնհայտորեն գերազանցում է հաջորդողներին):

 

Big Little Lies
Մեծ ու փոքր ստերը չգիտենք, թույլ սրտերը թող չնայեն. հոգեբանական բռնության, փոքր ու խաղաղ քաղաքների ներքին սարսափների և աներևույթ ու թաքնված ստվերների մասին է: Եվ սրտահովանք՝ Նիկոլ Քիդմանն ու Ռիզ Ուիզերսպունն են խաղում:
https://www.youtube.com/watch?v=3STFcIYJXZE
American Horror Story: Cult
Ամերիկյանները միայն երազանք չեն, նաև սարսափ-պատմություններ են, բայց ոչ անտաղանդ սցենարիստների և վատագույն դերասանների մասնակցությամբ. այս մեկը վկա՝
 https://www.youtube.com/watch?v=-27J0sR9268