Recent posts
To top
11 Dec

2017-ի բացահայտումները կամ անցնող տարվա հերոսները

Տարվա սկզբում մենք նրանց չգիտեինք, չէինք խոսում նրանց մասին և չէինք կարդում, տարվա վերջում նրանք ամենուր են՝ ամսագիրների ու թերթերի էջերից մինչև մեր ֆեյսբուքյանները:

Մենք առանձնացրել ենք այս տարվա հաջողակներին: Հայտնիության համն ու բոլոր հետևանքները 2017-ին նրանք զգացին իրենց մաշկի վրա և մեզ հասկացրին՝ դեռ խոսելու ենք իրենց մասին:

ՔԱՅԱ ԳԵԲԵՐ

Լեգենդար մոդել Սինդի Քրոուֆորդի դուստր Քայան այս տարի ապացուցեց, որ նորաձևության ոլորտում նրա միակ արժանիքը լեգենդար մոդել Սինդի Քրոուֆորդի աղջիկը լինելը չէ: Երիտասարդ գեղեցկուհին այս տարի ավելի ամուր կանգնեց քայլահարթակներին և ավելի անկաշկանդ դրսևորեց իրեն ֆոտոխցիկների առաջ: Արդյունքում՝ ճանաչում և այն էլ լայն: British Fashion Awards-ի ժամանակ նա նոմինացվել էր որպես տարվա մոդել, Քայային հավանում է Կարլ Լագերֆելդը, աղջիկն արդեն քայլել է Chanel-ի քայլահարթակին և հայտնվել նորաձևության ամենահայտնի ամսագրերի էջերում:
Մի խոսքով, 2017-ից դժգոհ մարդկանց տասնյակում Քայան հաստատ տեղ չունի:

Image00003

ՄԻԼԼԻ ԲՈԲԲԻ ԲՐԱՈՒՆ

«Նոր Նատալի Պորտման». հենց այսպես են բնորոշում 13-ամյա Միլլի Բոբբի Բրաունին: Երիտասարդ դերասանուհուն մեծ էկրանի համար հարմար է կարծել անձամբ ինքը՝ Սթիվեն Քինգը: Ամերիկյան  Stranger Things հեռուստասերիալի նոր ծագող աստղն արդեն սիրված է և հայտնի ոչ միայն սերկալի երկրպագուների կողմից: Միլլին հաճախ նկատում են նաև նորաձևության մասին գրող կայքերն ու բլոգերները. աղջիկը սիրում է տարիքի մեծ երևալ, կրել բրենդային հագուստներ և կարմիր գորգերին հայտնվել հայտնի դիզայներների զգեստներով:

Build Presents Millie Bobby Brown Discussing "Stranger Things"

ԼՈՒԻՍ ՖՈՆՍԻ

Տանը, դրսում, մեքենայի մեջ, ֆեյսբուքում ու էլի որտեղ կամենաք այս ամառ հնչում էր մի երգ՝ «Despacito»: Գլուխը թփթփացնելով ու կրկներգին սպասելով՝ մենք ասում էինք միայն մեկ բառ՝ Despacito, բայց երկու անգամ: Երգը կարճ ժամանակում ռեկորդային դարձավ՝ ճանաչում բերելով նաև Լուիս Ֆոնսիին:

Երգն այս տարի ամենից շատ ներբեռնվածն է ու , գուցե նաև ճանաչվածը, իսկ տարվա հայտնությունների մեջ իսպանացի երգչին չներառելը, համաձայնեք, անարդար կլիներ:

Image00001

ԱՆՈՒԿԻ ԱՐԵՇԻՁԵ

Ծագումով վրացի գեղեցկուհին գուցե շարունակեր հայտնի լինել միայն հայրենիքում և իր ինստագրամյան հետևորդների, եթե ամուսինը չդառնար Թբիլիսիի քաղաքապետ: Իտալական «Միլան» ակումբի նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեի նոր պաշտոնն անիմջապես մամուլի  ուշադրությունը բևեռեց նաև ընտանիքի վրա: Կալաձեի կինն Anouki ապրանքանիշի հիմնադիրն ու դիզայներն է, նորաձև գեղեցկուհին հաճախ է հայտնվում յուրահատուկ և ոճային կերպարներով և ուշադրություն գրավում վառ հագուկապով: Եթե ամուսնուն բաժին հասավ ամենանորաձև քաղաքական գործչի տիտղոսը, ապա կնոջը՝ Անուկիին, արդեն համեմատում են Մելանյա Թրամփի և Բրիջիթ Մակրոնի հետ:

Image00004