Recent posts
To top
22 Dec

2015թ-ի Երևանի ամենաակտուալ, պահանջված և ոճային վայրերը

Ամփոփելով 2015 թվականը՝ որոշեցինք ձեզ ներկայացնել այն վայրերը, որոնք համացանցում առավել հաճախ են աչքի ընկել check-in-ներով, առանձնացել իրենց ինտերիերով և մթնոլորտով, ինչպես նաև յուրահատուկ մենյուով: Մենք ինքներս մշտապես հետևելով քաղաքի անցուդարձին՝ գիտենք, թե որտեղ են մարդիկ նախընտրում անցկացնել իրենց ժամանցը: Նշենք նաև, որ փորձել ենք հնարավորինս տարբեր վայրեր ներկայացնել՝ նախատեսված տարբեր նախասիրություններ ունեցողների համար:

EL Garden

EL Garden-ը մեր քաղաքի ամենասիրված վայրերից է, որն այս տարի իր հյուրերին դիմավորեց նոր՝ ավելի ընդարձակ և գեղեցիկ այգում: Հաճախորդներին այստեղ էին գրավում թափանցիկ վրանները, ծառից կախված ճոճանակները, սրճարանի ողջ տարածքով ազատ շրջող բադերն ու նապաստակները և, իհարկե, բնության գրկում գտնվելու գաղափարը: Մենյուն նույնպես շատ բազմազան է՝ եվրոպական, վրացական և հայկական խոհանոցի ուտեստներ, հետաքրքիր աղանդեր և մրգային կոկտեյլներ: Իսկ այն, որ EL Garden-ը քաղաքի լավագույն վայրերից է, վկայում է այն փաստը, որ այնտեղ գրեթե երբեք ազատ տեղեր չեն լինում չնայած, որ դրանք շատ-շատ են:

 1.3 1.1

Louis Charden

Հայտնվելով Louis Charden-ում՝ ձեզ կզգաք կարծես Փարիզում: Սակայն այն այցելուներին գրավում է ոչ միայն հետաքրքիր ոճով, այլ նաև համեղ ֆրանսիական աղանդերով: Այստեղ հիմնականում այցելում են հանգիստ ժամանց նախընտրողները, որոնք մի պահ կտրվում են իրականությունից և հայտնվում իսկական հեքիաթում: Հաճախորդները հատկապես բարձր են գնահատում Louis Charden-ի անթերի սպասարկումը, ինչը այդտեղ այցելելու պատճառներից մեկն է: Այս սրճարանի հաջողությունների մասին է վկայում նաև այն փաստը, որ բացի երևանյան 2 սրահներից , այն արդեն իսկ իր մասնաճուղն ունի նաև Մոսկվայում:

 2.2

2.5

2.8

Wine Republic

Գինու սիրահարների ամենասիրված վայրերից մեկը  Wine Republic-ն է: Այստեղ շատ հաճախ կարող եք հանդիպել աշխատանքային ծանր օրվանից հետո գինու մեկ բաժակի ընկերակցությամբ լիցքաթափվել ցանկացող մարդկանց: Այն նաև արտասահմանից ժամանած հյուրերի նախընտրելի վայրերից է, ինչի մասին վկայում են տարբեր կայքերում թողած մեկնաբանությունները: Այստեղ ներկայացված են տարբեր մայրցամաքների գինիները, իսկ եթե դուք դժվարանում եք ընտրության հարցում, ձեզ մեծ սիրով կօգնեն այս պետության բարեհամբույր ու պրոֆեսիոնալ աշխատակիցները:

3.5 3.4 3.3

EL Sky Bar

EL Sky Bar-ը Երևանի առաջին roof top բարն էր, որը մինչ այժմ էլ մեծ պահանջարկ ունի թե քաղաքի ակտիվ ժամանցասերների, թե օտար երկրից ժամանած հյուրերի շրջանում, որոնց հատկապես գրավում է այդտեղից բացվող գեղեցիկ տեսարանը: Այստեղ հաճախակի են կազմակերպվում թեմատիկ միջոցառումներ և  շնորհանդեսներ՝ մեկ վայրում համախմբելով քաղաքի ամենաճանաչված և ոճային մարդկանց: Այն իր հաճախորդներին գրավում է հեղինակային կոկտեյլներով, որոնք մատուցվում են հետաքրքիր ձևով: EL Sky Bar-ը մշտապես մեծ պահանջարկ ունի, և առանց նախնական պատվերի այստեղ գրեթե անհնար է ազատ տեղ գտնել:

 4.1 4.6 4

12 club

12 club-ը քաղաքի ամենահին, սակայն միշտ ակտուալ վայրերից է, որն ունի իր մշտական հաճախորդները: Ակումբի առանձնահատկությունը սեփական Project 12 բենդն է, որը հանդես է գալիս ամենատարբեր ոճերում՝ ջազից մինչև ֆանկ: 12 club-ը հանդես է գալիս նաև մի շատ հետաքրքիր նախագծով, որը կոչվում է World Armenia World: Դրա շրջանակներում ակումբը Հայաստան է հրավիրում աշխարհահռչակ երաժիշտների, որոնք 2 օր հանդես են գալիս յուրատիպ համերգային ծրագրով: Շատերն այստեղ են այցելում օրիգինալ խոհանոցի համար, որն իրենից ներկայացնում է հին հայակական ճաշատեսակներ նոր մատուցմամբ, ինչպես նաև հեղինակային ուտեստներ: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում <<Գեղամա>>-ն և  <<Նազելի>>-ն:

 5.2

5.1

5

Tsirani garden

Ծիրանի ռեստորանի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն գտնվում է ծիրանենիների այգում: Այստեղ այցելում են քաղաքի անցուդարձից կտրվելու և ազգային խահանոցի հետաքրքիր ուտեստներ վայելելու համար: Մեծ ուշադրության են արժանանում ֆիրմային ճաշատեսակները, որոնց բաղադրիչներից մեկը հենց ծիրանն է: Ոչ պակաս հետաքրքիր են դիզայներական լուծումները՝ արհեստական ջրվեժ, լիճ պատրաստված մարդու ձեռքերով, քարանձավ և հնարավորւթյուն ճաշել հենց այդտեղ։

 6.1

6.3

6

Сoffeeshop Company

 

Վերջին շրջանում Երևանում շատ ակտուալ են դարձել սուրճի մասնագիտացված սրճարանները: Այդ մեծ բազմազանության մեջ կցանկանաինք առանձնացնել Сoffeeshop Company-ն, որն արդեն իր 2-րդ սրահն է բացում փոքր կենտրոնում: Այստեղ գիտեն սուրճի պատրաստման բոլոր գաղտնիքները, քանի որ մասնագետներին վերապատրաստում ե Վիեննայից ժամանաց բարձրակարգ բարիստան: Սրճարանի առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ դուք կարող եք պատվիրել սուրճ և կոկտեյլ ձեր իսկ բաղադրատոմսով:Սակայն այստեղ կարող եք ոչ միայն սրճել,այլև վայելել եվրոպական խոհանոցն իր սենդվիչներով, բուրգերներով, ծովամթերքից պատրաստված ուտեստներով:

 7.3

7.8

7

DipnDip

Ճիշտ է, DipnDip-ը դեռ մի քանի ամիս է, ինչ Հայաստանում է, բայց արդեն հասցրել է դառնալ քաղցրակերների սիրելի վայրը: Այստեղ գալիս են համտեսելու բելգիական սև, սպիտակ և կաթնային շոկոլադով պատրաստված կրեպերի,վաֆլիների և նրբաբլիթների մեծ տեսականի` պատրաստված Քուվեյթում վերապատրաստված մասնագետների կողմից: Այս ամենը կարող եք համատեղել սուրճերի, ֆրապեների մեծ տեսականի հետ: Սրճարանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ չկան ալկոհոլային խմիչքներ: Գործում են թե ծխողների, թե չծխողների համար նախատեսված սրահներ:

8.2

8

8.1

KAMI MUSIC CLUB

Ամենահայտնի երևանյան պարային ակումբ KAMI-ին արդեն մեկ տարուց ավել հանդես է գալիս որպես Kami Music Club, որտեղ յուրաքանչյուր օր կազմակերպվում են համերգային բազմաոճ երեկոներ քաղաքի ամենապահանջված բենդերի մասնակցությամբ: Այստեղ հաճախ ելույթ են ունենում նաև արտասահմանից ժամանած երաժիշտներ:խոհանոի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենյում ներառված են հիմնականում ծովամթերքից պատրաստված ուտեստներ: Այստեղ կարելի է հաճելի երեկո անցկացնել գեղեցիկ երաժշտության ներքո, ինպես նաև վայելել նարգիլեի լայն տեսականի:

9.5 9.1 9

Paulaner

Վերջին շրջանում մեր քաղաքում շատ ակտուալ են դարձել գարեջրատները, սակայն այդ բազմազանության մեջ իր ուրույն տեղն է գրավում  Paulaner-ը:Այստեղ սիրում են այցելել ոչ միայն երևանցիները այլև օտարերկրացի հյուրերը:Իսկ նրա բարձր հեղինակության մասին խոսում է այն փաստը, որ  այն արդեն իսկ վերածվել է ցանցի և գործում է քաղաքի 3 տարբեր վայրերում, իսկ տաք եղանակին իր դռներն է բացում նաև բացօթյա Paulaner Garden-ը: Գարեջրատան գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այստեղ կարող եք համտեսել գերմանիայից ներմուծվածբարձրակարգ գարեջուր, ինչպես նաև փորձել գերմանական ավանդական շատ համեղ խորտիկներ:

10 10.3 10.1