Recent posts
To top
8 May

1915. ԿԻՆՈՆ ԵՎ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ

ԿԻՆՈՆ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ

Կինեմատոգրաֆը, լինելով համեմատաբար նոր արվեստ, իր պատմության ավելի քան 100 տարվա ընթացքում ակտիվ արձագանքել է բոլոր երևույթներին ու իրադարձություններին: Ցեղասպանությունների թեման ևս բացառություն չէ և իր արտացոլումն է գտել համաշխարհային կինոյի էջերում: 20-րդ դարի առաջին սարսափելի ոճրագործությունը` 1915-ի Մեծ եղեռնը և կինեմատոգրաֆի ծնունդը տեղի են ունեցել գրեթե միաժամանակ: Թեպետ փաստը խորհրդանշական է, սակայն Հայոց ցեղասպանության մասին լավագույն ֆիլմերը, վստահ ենք, դեռևս նկարահանված չեն: Փորձելով մեկ անդրադարձի շրջանակներում ներկայացնել ցեղասպանությունների թեման կինեմատոգրաֆում` առանձնացրել ենք այն ֆիլմերը, որոնք առնչվում են Մեծ եղեռնին, Հոլոքոսթին և Ռուանդայի կոտորածին:

1915. ԿԻՆՈՆ ԵՎ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ

1915-ի իրադարձություններին իրենց ֆիլմերում անդրադարձել են և’ հայաստանյան, և’ սփյուռքահայ, և’ այլազգի ռեժիսորները: Պետք է միանգամից փաստել, որ, անկախ իրենց գեղարվեստական արժանիքներից, այդ թեմայով նկարահանված բոլոր ֆիլմերն էլ հուզիչ են, սակայն այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ հուզիչ է ինքը` թեման: Այդուհանդերձ, կինեմատոգրաֆը, հույզեր արթնացնելուց և կինոդիտման ընթացքում դրանք ՙկառավարելուց՚ բացի, նաև հզոր քարոզչական ու քաղաքական գործիք է, որը հսկայական ֆինանսներ է պահանջում: Կարճ ասած` ինչպիսին եղել է Հայկական հարցի հանդեպ աշխարհի վերաբերմունքը, այդպիսին էլ եղել է դրա արտացոլումը կինեմատոգրաֆում. ոչ ավելին և ոչ պակաս: Այսինքն` հույզերի պոռթկումներ առանձին ստեղծագործողների կողմից և ոչ մի հստակ քարոզչական քաղաքականություն, բարի կամքի դրսևորումներ և մեծ ֆինանսների ու հովանավորության բացակայություն, ճիգեր ու փորձեր և գրեթե ոչ մի մրցունակություն հեղինակավոր կինոփառատոններում: Այսքանից հետո պատահական չէ, որ բոլոր այն ռեժիսորները, ովքեր իրենց կինոկարիերայի ընթացքում ներկայացել են հիանալի ֆիլմերով և արժանացել են ամենաբարձր պարգևների, հայկական թեմատիկային անդրադառնալիս դառնում են մի տեսակ պարզունակ ու անփայլ: Այդուհանդերձ, մենք, եթե ոչ որպես արվեստի ու կինոյի գիտակներ, ապա որպես հայրենասեր հայեր, չենք կարող չգնահատել ու չսիրել այն ֆիլմերը, որոնցով մասունք առ մասունք հարստացել է 1915-ի ցեղասպանությանը նվիրված ֆիլմադարանը: Առաջիններից մեկը, որ մտաբերում ես, Ատոմ Էգոյանի ՙԱրարատ՚ ֆիլմն է: 2002թ-ին նկարահանված այս ֆիլմն ունի դերասանական լուրջ կազմ` Շառլ Ազնավուր, Քրիստոֆեր Փլամեր, Արսինե Խանջյան, Բրյուս Գրիվուդ, Դևիդ Ալփեյ, Սիմոն Աբգարյան և այլք: Ֆիլմում զուգահեռաբար զարգանում են մի քանի սյուժետային գծեր` միահյուսելով անցյալն ու ներկան, միավորելով տարբեր ճակատագրեր: Ակնհայտ է, որ Էգոյանը, ում նախատատն ու նախապապը դարձել են ցեղասպանության զոհ, սառնասրտորեն չի վերաբերվել իր աշխատանքին: Նույնը, վստահաբար, կարելի է ասել նաև ֆիլմի հայազ•ի դերասանների մասին: <<Արարատ>>  ֆիլմը մեզանում սիրվեց, սակայն աշխարհում, կոմերցիոն առումով, ձախողվեց, քանի որ 15,5 մլն դոլար բյուջեով նկարահանված այս կինոնկարն ապահովեց ընդամենը 2,7 մլն դոլար շահույթ: Քանի որ Էգոյանը երևելի անհատականություն է կինոաշխարհում, նրա ֆիլմն անմիջապես դարձավ թուրքական հարձակումների թիրախ: Քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով` Էգոյանը Կաննի կինոփառատոնում իր ֆիլմը ներկայացրեց մրցութային ծրագրից դուրս: Մեզանում ոչ պակաս սիրված ֆիլմ է նաև Անրի Վերնոյի<<Մայրիկը>>: Ֆրանսահայ անվանի գրող Անրի Թրուայայի խորհրդով` Վերնոյն էկրանավորեց իր ընտանիքի պատմությունը: <<Պարի մատ>> ֆրանսիական ամսագիրը ֆիլմը որակեց որպես <<եվրոպական կինոյի ամենաթանկագին ստեղծագործություն>>:  <<Մայրիկ>> ֆիլմում ևս նկարահանվել է հիանալի դերասանական կազմ` Օմար Շարիֆ, Կլաուդիա Կարդինալե, Ռիշար Բերի, Ժակ Վիլրյո և այլք, ընդ որում` ողջ նկարահանող խումբն աշխատել է անվճար, որովհետև բյուջե, որպես այդպիսին, չի եղել: Նկարահանվել և աշխատել են հանուն Վերնոյի, հանուն հայերի, հանուն արվեստի: Այս տարվա հետաքրքիր կինոհայտնություններից էր Գերմանիայում բնակվող թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի <<Սպի>>ֆիլմը, որի երևանյան պրեմիերան տեղի ունեցավ վերջերս: 16 մլն եվրո բյուջեով նկարահանված այս ֆիլմը ներկայացնում է ցեղասպանությունից մազապուրծ Նազարեթ Մանուկյանի թափառումները` իր կորած երեխաներին գտնելու հույսով: Իհարկե, թուրք ռեժիսորի կողմից խիզախություն էր Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելը, առավել ևս, որ Աքինը միշտ աչքի է ընկել հայրենասիրությամբ և մեծարված է եղել իր հայրենիքում: Նկարահանումների ընթացքում Աքինին իր խորհուրդներով օգնել է Մարտին Սկորսեզեն: ՙՍպին՚ ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում և արժանացել է հատուկ մրցանակի: Եվս մեկ հուզիչ ու սիրված ֆիլմ. Տավիանի եղբայրների նկարահանած <<Արտույտների ագարակը>>: Ֆիլմը նկարահանվել է իտալահայ գրող Անտոնիա Արսլանի համանուն բեսթսելերի հիման վրա: Դերասանական կազմում ընդգրկված են Պաս Վեգան, Մորից Բլայբտրոյը, Անխելա Մոլինան, Արսինե Խանջյանը և այլք: Թուրքիան ամեն կերպ փորձել է խանգարել 2007թ-ին մեծ էկրան բարձրացած այս ֆիլմի նկարահանումներին: Այս տարվա ապրիլը նշանավորվեց մի հետաքրքիր կինոպրեմիերայով` Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի <<1915>>  ֆիլմով, որտեղ նկարահանվել են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Նիկոլայ Կինսկին, Սեմյուել Փեյջը և այլք: Սերժ Թանկյանը ֆիլմի երաժշտության հեղինակն է: Մինչև տարեվերջ սպասվում են 1915-ի ցեղասպանությանը նվիրված այլ կինոպրեմիերաներ ևս, իսկ մինչ այդ կարող ենք հերթական անգամ դիտել և վերհիշել Հենրիկ Մալյանի <<Նահապետը>>, Ժիրայր Ավետիսյանի<<Ձորի Միրոն>>, Սարկի Մուրադյանի <<Մուսա լեռան 40 օրը>> և այլ ֆիլմեր:

????????????

????????????

????????????

????????????

????????????

40 дней Муса-Дага

   Арарат-1

Майрик-5

Наапет-1

Наапет-2

Наапет-3

Наапет-4

????????????

????????????