Recent posts
To top
8 Apr

10 ամենաթանկ ապրանքանիշերը

Brand Finance-ը «հաշվել է»  ամենահայտնի բրենդների փողերն ու կազմել ամենաթանկ ապրանքանիշերի տասնյակը:

Առաջին հորիզոնականում ո՛չ Chanel-ն է,   ո՛չ Dior-ը,  և ոչ էլ Dolce&Gabbana-ն. ամենահարուստների տասնյակում առաջինը սպարտային հագուստ և մարզակոշիկներ արտադրող  Nike-ն է: Ամերիկյան ապրանքանիշը շրջանցել է նույնիսկ  Zara-ին, Louis Vuitton-ին  և Gucci-ին :

Եվ այսպես, Nike-ն արժե 28 միլիարդ դոլար: Ի դեպ,  Nike ընտրելիս անպայման հաշվի առեք` ոպորտային կոշիկների որ գույնն է նորաձև այս տարի:

Nike's Air Max 97 Soft Pink

Երկրորդ տեղում է H&M-ը՝ 19 միլիարդ դոլարով: Հիշեցնենք, որ այս տարի ապրանքանիշի համար այնքան էլ հաջող չսկսվեց. ռասիստական բովանդակություն տարածելու մեջ մեղադրվեցին:   «Ջունգլիի ամենալավ կապիկը» գրությամբ շապիկի պատճառով՝  ապրանքանիշը գնորդների կորուստ ունեցավ և քննադատվեց նույնիսկ ամենահավատարիմ երկրպագուների կողմից:

Ցանկի մյուս ապրանքանիշերին առաջարկում ենք ծանոթանալ՝ «դոլարների նվազման կարգով»:

3. Zara – 17,5 միլիարդ դոլար

4. adidas – 14,3 միլիարդ դոլար

5. Hermès – 11,3 միլիարդ դոլար

6. Louis Vuitton – 10,5 միլիարդ դոլար

7. Cartier – 9,8 միլիարդ դոլար

8. Gucci – 8,6 միլիարդ դոլար

9. Uniqlo – 8,1  միլիարդ դոլար

10. Rolex – 6,4  միլիարդ դոլար