Recent posts
To top
25 Jul

Քաղաք Անակլիա, գնալ, թե չգնալ…    

Anaklia

       Սա այն դեպքերից է, երբ գովազդն ու գեղեցիկ նկարներին խաբնվելով մարդիկ ուղևորվում են որևէ վայր և հիասթափված ետ վերադառնում: Քաղաք Անակլիան այս տարվա վրացական ծովափնյա քաղաքներից ամենաշատ գովազդվողն  է: Իհարկե այն փաստն, որ այստեղ անց է կացվելու էլեկտրոնային երաժշտության մեծ փառատոն և այլ միջոցառումներ , կրկին հետաքրքրություն առաջացրեցին, այնուամենայնիվ Անակլիա քաղաքի զբաղմունքների և հետաքրքիր վայրերի քանակը մեղմ ասած սահմանափակ է, չհաշված, որ Անակլիան միացված է առողջարանային Գանմուխուրի քաղաքին՝ 540-մետրանոց հետիոտնային կամրջի միջոցով. որը ամենաերկար հետիոտնային կամուրջն է Եվրոպայում: Քաղաքում կա ընդամենը մի քանի հյուրանոց, լողափն սարսափելի աղտոտված է, իսկ Սև ծովն, իրոք շատ սև է և պղտոր: Քաղաքում տեղակայված մի քանի ճարտարապետական կառույցները , լուսանկարներով ավելի գեղեցիկ են: Մի խոսքով միակ առավելությունը կարծես, թե գնային մատչելիությունն է:6S5aeYH2MVuTZFrnbTkgfF48YR anaklia (1)