Recent posts
To top
23 Dec

Նոր համագործակցություն. Հովնանյան Ինթերնեյշնլ և EVENT GROUP

2

Նոր համագործակցություն. Հովնանյան Ինթերնեյշնլ և EVENT GROUP

Հովնանյան Ինթերնեյշնլը և Հայաստանում միջոցառումներ կազմակերպող առաջատար EVENT GROUP (Wedding Armenia/Yerevan Event) ընկերությանը սկսում են փորձնական համագործակցություն, որի շրջանակներում EVENT GROUP-ը վարձակալում է Վահագնի թաղամասի Արարատ Վալլի ակումբում գտնվող Վահագնի ռեստորանը` տոնական օրերին այն գործարկելու նպատակով: Տիկին Հովնանյանի խոսքերով` ընկերությունը ջանքեր չի խնայի բարձրացնելու ռեստորանի կառավարման եւ ծառայությունների որակը՝ ընդգծելով վերջինիս նրբաճաշակությունն ու գրավչությունը: Ավելին, դա ռազմավարական քայլ է, որը կերաշխավորի նախապես պլանավորված տարեմուտի միջոցառումը «Ողջույն ջազի դարաշրջանին», եւ սեզոնի բոլոր տոնական ամրագրումները կկազմակերպվեն բարձր մակարդակով:

 

  Մինչև հունվարի 31-ը Վահագնի ռեստորանը կգործի միայն անհատական պատվերների դեպքում:

 

  Լրացուցիչ տեղեկությունների եւ ամրագրումների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 94 582 222 Ելենա Մաքսապետյան (ռուսերեն / հայերեն), +374 94 809 016 Նոնա Գեւորգյան (անգլերեն):

 

1

2

3

4