Recent posts
To top
30 Sep

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցի պաշտոնական բացման արարողությունը

BSB_10 (2)

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցի պաշտոնական բացման արարողությունը

 

2014 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանում Բրտանական Բիզնես  դպրոցի (www.bsbarmenia.am; https://www.facebook.com/BSBArmenia) բացման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, «LSC Group»-ի Խորհրդի նախագահ Լորդ Ջոն Թոմլինսոնը. Հայաստանում Միացյալ Թագավորություն դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, և «LSC Group»-ի  գլխավոր տնօրեն Թիմոթի Անդրադին:

Բացման պաշտոնական արարողությանը նախորդեց մարկետինգի ոլորտի հայտնի մասնագետ Լեսթեր Մեսինհեմի դասախոսությունը: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց հայ ուսանողների շրջանում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միացյալ Թագավորության Անգլիա Ռասկինհամալսարանների միջև համագործակցության արդյունքում հիմնադրված Հայաստանում Բրիտանական Բիզնես Դպրոցը իրականացնում է Մագիստրոսական ծրագիր գործադիրների համար, որը  հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը և աշխատանքը: Ծրագրի տևողությունը 18 ամիս է: Դասընթացները կազմակերպվելու են յուրաքանչյուր 6-ից 8 շաբաթը մեկ՝ ուրբաթ օրը 18:00-ից 20:00-ն, շաբաթ և կիրակի օրերին՝ 9:00-ից 17:30-ը: Դասավանդումն իրականացվելու է Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսների կողմից. Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան միջազգային ճանաչում ունեցող բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ, բացի այդ ուսանողը ուսումնառության ընթացքում, առանց հավելյալ ուսման վարձի, հնարավրություն կստանա երկու մոդուլի մասնակցել «London School of Commerce (LSC) Group of Colleges»-ի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Մալթայում, Լոնդոնում և այլն, որը պարտադիր բնույթ չի կրում: Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը մեկնարկել է ընդունելությունը և առաջին մոդուլը մեկնարկելու է 2014 թվականի նոյեմբերի 7-ին: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է բակալավրի աստիճան և անգլերեն լեզվի իմացություն (IELTS 6.0):

Ուսման վարձը մասնակի կրթաթոշակով կազմում է £2950 (մոտ 2 մլն դրամ) ուսումնառության ողջ կուրսի համար: Մասնագիտական սահմանափակումներ չկան. այլ բնագավառում մասնագիտացած, լավ սովորող ուսանողը, ով ցանկանում է այս մասնագիտացմամբ մագիստրոսական աստիճան ստանալ և տիրապետում է օտար լեզվին, կարող է ընդունվել բիզնես դպրոց:

8T0A1800

8T0A1802

8T0A1815

8T0A1818

8T0A1825

8T0A1834

8T0A1852

8T0A1855

8T0A1856

8T0A1857

8T0A1858

8T0A1862

8T0A1863

8T0A1864

8T0A1865

8T0A1867

8T0A1868

8T0A1878

8T0A1881

8T0A1882

8T0A1884

8T0A1887

8T0A1895

8T0A1897

8T0A1898

8T0A1905

8T0A1906

8T0A1908

8T0A1913

8T0A1919

8T0A1925

8T0A1929

8T0A1931

8T0A1933

8T0A1934

8T0A1956

8T0A1958

8T0A1963

8T0A1971

8T0A1976

8T0A1983

8T0A1984

8T0A1986

8T0A1988

8T0A1996

BSB _2 (2)

BSB_10 (2)

dfhds

ehrewhe

ehrwqhre

erhrthtr

EV2C9382

EV2C9401

EV2C9422

EV2C9428

EV2C9440

fdhs

fhershr

gfdh

hdfshf

tfrwhtre