Recent posts
To top
23 Dec

Հայաստանի ամենահեղինակավոր կազմակերպությունները, որտեղ կցանկանայիք աշխատել

Հայաստանի ամենահեղինակավոր կազմակերպությունները,  որտեղ կցանկանայիք աշխատել

Ասում են՝ Հայաստանում աշխատանք չկա: Բայց այս ընկերություններն ապացուցում են, որ ոչ միայն կա, այլև կա լավ աշխատանք: El.am-ը ներկայացնում է Հայաստանի ամենահեղինակավոր 10 կազմակերպությունները, որտեղ կցանկանար աշխատել յուրաքանչյուրը:

1.«Ֆիլիպ Մորիս Արմենիա»

Որպես Philipp Morris Armenia այս կազմակերպությունը Հայաստանում  է 2010թ.-ի դեկտեմբերից: Philip Morris-ը մասնագիտացված է ծխախոտային բիզնեսում: Այս պահին իր ընտանիքում ունի 7 բրենդ՝ Marlboro, Parliament, Muratti, Chesterfield, L&M, Bond Street և Red & White. Այն ներկայացված է 180 երկրներում և ունի ավելի քան 78 000 աշխատակիցներ: Այս կազմակերպությունը կապահովի ձեր բարձր աշխատավարձն ու հետագա առաջխաղացումը:

philip-morris

 

 2.«Պեռնո Ռիկար Արմենիա»

Պեռնո Ռիկար խմբի պատմությունը Հայաստանում սկսվել է դեռևս 1998-1999թթ., երբ խմբի անդամ դարձավ լեգենդար «ԱՐԱՐԱՏ» կոնյակների արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը: Խումբը որոշում կայացրեց հանրապետությունում հիմնել առանձին դիստրիբուցիոն ընկերություն, որը կզբաղվեր խմբի արտադրանքի շուկայավարմամբ և վաճառքով` հնարավորություն ընձեռելով Երևանի կոնյակի գործարանին ծավալել բացառապես իր գլխավոր և հիմնական գործունեությունը` ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրությունը: Բացի այդ, այն նպատակ էր հետապնդում նաև Հայաստանում էլ ավելի զարգացնել խմբի արտադրանքի վաճառքը, ինչը և հետագայում հաջողությամբ իրականացվեց:
2008 թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության պաշտոնական բացումը: Ու չնայած ընկերության ծավալած գործունեության համեմատաբար կարճ ժամանակահատվածին` այն արդեն իր լուման է ներդրել “Պեռնո Ռիկար” խմբի կայուն զարգացման մեջ` իր ուրույն տեղը զբաղեցնելով Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքում և իր գործուն դերակատարումն ունենալով Հայաստանի տնտեսության աճի մեջ:

pernod_rickard_logo_6231

3.HSBC Բանկ Հայաստան

Բանկը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն Midland Armenia Bank ԲԸ անվանումով 1996 թ.-ին, իսկ 1999թ.-ին վերանվանվել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Group-ին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: HSBC Հայաստանը երկրի առաջատար բանկերից մեկն է: Երևան քաղաքում ունենալով 10 գրասենյակ և մոտ 383 աշխատակից` այն սպասարկում է շուրջ 36 000 հաճախորդների 3 գլոբալ ուղղություններով` բանկային մանրածախ ծառայություններ և հարստության կառավարում, առևտրային բանկային ծառայություններ և գլոբալ բանկային ծառայություններ և շուկաներ:

2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 306,609,112,000 դրամ: Բանկը հանդիսանում է Հայաստանի արտարժույթի շուկայի առաջատարներից մեկը:

hsbc

4. Rosneft Armenia

«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է Ռուսաստանից Հայասատան նավթամթերք ներմուծող կազմակերպություն: Այն հանդիսանում է Ռուսաստանի նավթաարդյունաբերության առաջատար և աշխարհի խոշորագույն նավթագազային ընկերության՝ «Ռոսնեֆտ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն: Նպաստում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը բարձրորակ նավթամթերքի մատակարարման և աշխատատեղերի ստեղծման միջոցով:

logo

5. Synopsys Armenia

Synopsys-ը ծրագրավորման ընկերություն է: Այն Հայաստանում է 2004 թվականից:  Այն մեր երկրում IT-առաջատար ընկերություններից է, որն ունի 650-ից ավելի աշխատակիցներ: Ի դեպ նշենք, որ Ամերիկայից հետո երկրորդ ամենամեծ մասնաճյուղն է աշխարհում:

0909synopsys

6. Tumo Center of Creative Technologies

Թումոն արտադպրոցական ուսումնական նոր միջավայր է, որտեղ 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ուսանում են սեփական հանձնառությամբ: Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև առօրյա կյանքում: Նշենք նաև, որ Թումոն շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Ծրագրին մասնակցելն անվճար է և բաց բոլոր տեղացի  պատանիների համար: Սկսած 2011թ.-ից Թումոն հազարավոր պատանիների  տրամադրում  է  յուրօրինակ ուսումնական փորձառություն:

images

7. IMEX Group

Imex Group-ն արդեն 18 տարի է ինչ Հայաստանում է: Այս ընկերությունը համագործակցում է եվրոպական ավելի քան 130 հայտնի ֆիրմաների հետ: Նրա կազմի մեջ են մտնում «Իդեալ համակարգի» խանութ-սրահները, որտեղ  ներկայացված է ավելի քան 70 եվրոպական ընկերությունների արտադրանք, ինչպես նաև Burberry,  Ermenegildo Zegna, Emporio Armani, Polo Ralph Lauren, New Yorker և այլ հայտնի խանութ-սրահներ:

04a2950

8. AmeriaBank

“Հայներարտբանկ” ՓԲԸ-ն ստեղծվել է 1992թ. հուլիսի 24-ի, իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ:
2008թ. մայիսի 19-ին վերանվանվել է “Ամերիաբանկ” ՓԲԸ: Այն ստանձնել է նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դերը հայաստանյան շուկայում և տարածաշրջանում գործունեություն իրականացնող հաճախորդների համար:

Graphic1__1_

9. RGAM Retail Group Armenia

Այս կազմակերպությունը Հայաստանում համագործակցում է մի շարք հայտնի բրենդային խանութների հետ և աշխատատեղեր է առաջարկում այդ խանութներում: Խմբի մեջ են մտնում՝  Bershka , Massimo Dutti , Garage, Zara, New Look, Top Shop, Jennifer, Oysho, Pull & Bear, Marks & Spencer և  բազմաթիվ այլ հանրահայտ ապրանքանիշեր:

10. ՀՀ Ազգային Ժողով :)

Երևի թե այս ցանկի մեջ ամենացանկալին հենց Ազգային Ժողովն է: Լինել պատգամավոր, առաջարկել և ընդունել օրենքներ: Գրեթե բոլորն էլ ցանկանում են նման աշխատանք ունենալ: Սակայն Ազգային Ժողով մտնելու համար միայն ձեր ցանկությունը բավական չէ: