Recent posts
To top
29 Oct

ԼԱՐԻ ՔԻՆԳ. ՀԵՌՈւՍՏԱԵԹԵՐԻ ԱՐՔԱՆ

Larry King with his wife, Shawn King, at their home in Beverly Hills. Credit Graeme Mitchell for The New York Times

Ակնոցով, առանց պիջակի և տաբատակալով այս մարդու` կես դարից ավելի ձգվող եթերային զրույցները կենդանի տարերգություն են աշխարհի մասին, որ ներկայացվում են հանրաճանաչ մարդկանց կողմից: ԱՄՆ-ում ասում են, իսկական փառքը գալիս  է այն աբնից հետո, երբ հայտնվում ես նրա շոոուին:

    eebae7990577ff15de0e6a7067009063

2010-ի դեկտեմբերի 17-ին եթեր հեռարձակվեց Larry King Live հեռուստազրույցների շարքի վերջին թողարկումը և Քինգի` 25-ամյա <վազքը միկրոֆոնի մոտ> այս ծրագրի շրջանակներում: Իր` ավելի քան 58 տարվա կարիերայի ընթացքում անցկացրել է 50 հազարից ավել հարցազրույց, վարել 6100-ից ավելի շոու CNN-ում, ունի բազմաթիվ մրցանակներ: Նա Գինեսի ռեկորդակիր է` որպես ամենաերկարատև շոուի վարող`  Larry King Live: 2012-ից նա համահիմնադիրն է Ora TV հեռուստաստուդիայի: http://edition.cnn.com

<Սա Լարիի թաղման արարողությունը չէ, – ասում էր երգիծաբան Բիլ Մահերը վերջին թողարկմանը:- Հուսամ, նա կշարունակի ներկա լինել մեր հյուրասենյակներում այսուհետ ևս: Սա շոուի ավարտն է և ոչ մարդու>: www.edition.cnn.com

Բոլորն ասում են, որ այն, ինչ դուք անում եք, սոսկ հարցեր տալ է, բայց ամերիկյան սերունդների համար, այդ հարցերը անակնկալի են բերել ու միաժամանակ տեղակացրել>, Օբամա, www.edition.cnn.com

dalai lamayi arajin Tv interviewn

Քինգն ամուսնացոլ է ութ անգամ, յոթ կնոջ հետ: Ունի չորս երեխա /ևս մեկը` որդեգրած/ երեք կնոջից: Վերջին անգամ հայր է դարձել 66 տարեկանում: Ութերորդ անգամ ամուսնացել է 1997-ին Շոուն Սաութվիկի հետ:

LK_0078F3

Լարի Քինգ. սա տաղանդավոր ժուռնալիստ, մեգապոպուլյար Լոուրենս Հարվի Զեյգերի /Ցայգերի/ կեղծանունն է:

<Իմ կյանքի ամենածանր օրը 1943-ի հունիսի 9-ն է: Այդ օրը մահացավ իմ հայրը: Ես իննուկես տարեկան էի: Շատ էի սիրում նրան: Իմ ընտանիքը ողբերգություն էր ապրել` կորցնելով իմ փոքր եղբորը, երբ նա վեց տարեկան էր: Դրանից հետո հայրս ուղղակի դողում էր ինձ վրա: Նրա մահից հետո կորցրի հետարքրքույթւոնս դպրոցի, ուսման ու այն ամենի հանդեպ, ինչ սիրում էի: Ես բարկացած էի հորս վրա, այն աստիճան, որ անգամ թաղման արարողությանը չմասնակցեցի: (www.fakty.ua)

<Եթե ես միաժամանակ երկու հեռախոսազանգ էի ստանում` CNN-ից և կնոջիցս, ապա միշտ պատասխանում էի CNN-ին: Այսօր, սակայն, ես նախևառաջ զրուցում եմ կնոջս հետ>: (www.konkurent-krsk.ru)

 his wife Shawn and their 15-year-old son Cannon 2015

<Ես այսօր ապրում եմ Լոս Անջելեսի հեղինակավոր թաղամասում, մի հրաշալի առանձնատանը: Դու պատկերացնում ես, ինչ է դա նշանակում Բրուկլինի մի հասարակ պատանաու համար: Մի երեխայի, ով որբ է մնացել ինը տարեկանում, ում մեծացրել է մայրը, որ ցենտերն էր հատիկ առ հատիկ հաշվում: Մի կարճատես տղայի, ում համար առաջին ակնոցը գնել է Նյու Յորքի քաղաքապետարանը որպես սոցօգնություն: Այդ ակնոցի շրջանակը, ի դեպ, մետաղյա լարից էր>: (www.fakty.ua)

<Ես 71 տարեկան եմ /այսօր նա 82 է.- հեղ./, վերջերս սրտի վիրահատություն եմ տարել, ամեն օր հաբեր եմ ընդունում, վիտամիններ խմում: Մի օր նայեցի Չենսին /որդուն նկատի ունի, ում ունեցել է 65 տարեկանում.- հեղ./, ու երբ նա ժպտաց, ասացի ինքս ինձ. <Անիծվե’ս դու, Լա’րի: Ու դու դեռ կարող էիր կասկածել, հա` նվիրել կյանք այս մադրուն, թե ոչ>>: (www.fakty.ua)

Larry King with his wife, Shawn King, at their home in Beverly Hills. Credit Graeme Mitchell for The New York Times

<Իհարկե ինձ նրանց հետ հետաքրքիր է /նկատի ունի մտերիմ ընկերներին.- հեղ/: Նրանց համար ես նույն Լարի Զեյգերն եմ Բրուքլինից: Եվ նրանք թքած ունեն, որ ես միլիոններ եմ աշխատում և ամեն երեկո հայտնվում եմ արկղում, որի անունն է հեռուստատեսություն: Ինձ համար էլ նրանք նույնն են` Աշեր Յակոտան ու Սիդ Յալովիցը: Ու մեր ընկերությունը ոչինչ չի փչացրել` ոչ ազգանունների փոփոխությունը, ոչ ժամանակը, ոչ փառքը և ոչ էլ որևէ մեկի հաջողությունը: Այս շրջապատում մենք չենք զգում` ինչպես ենք ծերանում, քանի որ ամեն շաբաթ տեսնվում ենք Եվ, բացի այդ, անձամբ ինձ այս հանդիպումները անընդհատ հիշեցնում են, թե որտեղից եմ ես և սովորեցնում գնահատել այն ամենը, ինչին ես հասել եմ>: (www.fakty.ua)

<Ես շատ հետաքրքրասեր եմ, և այդ իսկ պատճառով սարսափում եմ, որ մահանալու եմ ու չիմանամ, թե ինչպես ավարտվեց իրաքյան պատերազմը, ինչ կլինի մեր հաջորդ նախագահի հետ: Բյաց ես երևի մի փոքր սխալ արտահայտվեցի: Փորձեմ ուղղել ինձ` հիշելով իմ սիրելի խոսքը, որ վերցրել եմ Վուդի Ալենից. <Մահից ես չեմ վախենում: Ես պարզապես չեմ ուզում հայտնվել այն վայրում, ուր նա կգա` ինձ իր տանելու համար>>: (www.fakty.ua)

pv_20011_001_0118_6