Recent posts
To top
25 Nov

ԺԵՆԵՎԱ ԿՈՐՈԼԵՎԱ. ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՇԻԿԱՀԵՐԸ

ԺԵՆԵՎԱ ԿՈՐՈԼԵՎԱ

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ  ՇԻԿԱՀԵՐԸ

_MG_4131

Աչքերի գույնը` բաց շագանակագույն 
Մազերի `գույնը շիկահեր
Հասակը` 169 սմ
Չափսերը` 90-57-89
լուսանկարիչ` Սուրեն Սահակյան 

_MG_5357

Ինչպես մուտք գործեցիք մոդելային բիզնես:

Իմ մուտքը մոդելային բիզնես տեղի ունեցավ բոլորովին պատահաբար: 16 տարեկան հասակում ես ծանոթացա մի լուսանկարչի հետ, ով ինձ առաջարկեց ներկայանալ տղամարդկանց համար նախատեսված ամսագրի էջերում: Ես անմիջապես համաձայնեցի, և ռուսաստանյան ՙXXL՚-ը դարձավ իմ մասնակցությամբ առաջին ամսագիրը:

_MG_3832

Հետագայում դուք բազմիցս ներկայացաք տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում: Հեշտությամբ եք շփվում արական սեռի ներկայացուցիչների հետ և ինքներդ ձեզ համար ինչ բացահայտումներ եք արել նրանց վերաբերյալ: 

Տղամարդկանց հետ շփվում եմ հեշտությամբ: Ինչ վերաբերում է արական սեռի վերաբերյալ իմ անձնական բացահայտումներին, ապա ես մինչև վերջերս կարծում էի, թե նրանք կնոջը ՙսիրում են աչքերով՚ միմիայն արտաքին գեղեցկության համար, բայց պարզվեց, որ իրականում այդպես չէ: Տղամարդիկ կնոջը սիրում են նրա հոգու գեղեցկության, մարդկային հատկանիշների, ինքնաբավության, հարուստ ներաշխարհի, կանացի իմաստնության համար: Իսկ արտաքին գեղեցկությունն ընդամենը բոնուս է:

 _MG_5367

Բացի ֆոտոսեսիաներից ինչով եք զբաղվում:    

Զբաղվում եմ որդուս դաստիարակությամբ, ինչպես նաև սպորտով, կոսմետոլոգիայով, ընթերցանությամբ… Սիրում եմ երգել, պարել, նկարել, ճանապարհորդել, համեղ ու տեստներ պատրաստել և այլն:

Ըստ Ձեզ  ինչն է կնոջը դարձնում սեքսուալ:

Կանացիությունը:

Ինչպիսի տղամարդկանց եք նախընտրում:

Պետք է խոստովանեմ, որ, չնայած իսկական տղամարդկանց մեր օրերում առկա սակավությանը, իմ պահանջներն այդ առումով չափազանց բարձր են: Ես նախընտրում եմ խելացի, հաջողակ, բարի, շռայլ, ուժեղ, սիրառատ, գեղեցիկ արտաքին և գեղեցիկ ներաշխարհ ունեցող տղամարդկանց:

Որ հայտնի ամսարերի համար եք նկարահանվել:

Նկարահանվել եմ Playboy, XXL, Moulin Rouge, Penthouse և այլ ամսագրերի համար:

_MG_3783

Ինչպիսին եք Դուք կադրից դուրս իրական կյանքում:

Ուրախ, կենսախինդ, մի խոսքով դրական, թեպետև փոքրինչ ամաչկոտ:

Որ ապրանքանիշերի հետ եք համագործակցել Ձեր կարիերայի ընթացքում:

Համագործակցել և համագործակցում եմ հիմնականում ներքնահագուստ արտադրող ապրանքանիշերի հետ, այդ թվում G World-ի: Չեմ խուսափում մերկ նկարահանվելուց:

_MG_3900

Ապագայում ինչով կցանկանայիք զբաղվել:

Կաշխատեմ իմ հիմնական մասնագիտությամբ, կունենամ գեղեցկության սրահ:

Կինը տղամարդու կյանքում ինչ դեր ունի:

Կինը տղամարդուն մղում է առաջ և ոեշնչում է մեծ գործեր կատարելու: Բացի այդ կնոջ առաքելությունն է տղամարդուն դարձնել երջանիկ, նրան նվիրել զավակներ, ընտանիք, սեր, լինել նրա ընկերը և ամենահավատարիմ ուղեկիցը կյանքում: