Recent posts
To top
2 Dec

ԹԵՐԵԶԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԹԵՐԵԶԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ՆՈՐ ՄՈւՍԱ ՀԱՅԿԱԿԱՆ FASHION-Ի ՀԱՄԱՐ

Մոդել Թերեզա Մարտիրոսյանի կարիերան ի սկզբանե հետաքրքիր ճանապարհով է ՙ ընթացել՚. նա մուտք է գործել մոդելային ասպարեզ մասնագիտությամբ լինելով պրոֆեսիոնալ երգչուհի: Թերեզայի նուրբ կերպարի տակ քողարկված է ներքին մեծ ուժ, որը նրան առաջնորդում է դեպի նոր ձեռքբերումներ: Այսօր երիտասարդ մոդելը մասնակցում է հայ դիզայներների գրեթե բոլոր ցուցադրություններին, իսկ ԷԼ Style ամսագրի էջերում նա ներկայանում է առաջին անգամ ամառային ինքնատիպ ֆոտոշարքով և անկեղծ հարցազրույցով:

Տարիքը՝ 23
Հասակը՝ 173 սմ
Չափսերը՝ 83/62/90

_MG_0002-v2moreCOLOR

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԻՄ ՄԱՍԻՆ

ՙԾնվել և 18 տարի բնակվել եմ Կապանում, այնուհետև եկել եմ Երևան և ընդունվել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժին: Ուսումս պիտի շարունակեի Իտալիայում, սակայն ծրագրերս փոխվեցին և սկսեցի զբաղվել այլ աշխատանքով՚:

11111

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ ՊՈԴԻՈւՄՈւՄ

ՙ19 տարեկան հասակում դեռևս ոչ մի անգամ չէի կրել բարձրակրունկ կոշիկ: Մտերիմ ընկերոջս հետ գնացի ՙԱտեքս՚ և այնտեղ սովորելու առաջարկ ստացա: Արդեն հաջորդ ամիս սկսեցի աշխատել ՙԱտեքսում՚: Երբ առաջին անգամ պոդիում բարձրացա, շատ լարված էի՚:

99999

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԱՐՏԵՐԿՐԻՑ

ՙ3-ամսյա աշխատանքային առաջարկ եմ ստացել Չինաստանից, սակայն ֆինանսական պատճառներով մերժել եմ: Իրականում արտասահմանյան շուկան զարգացած է ի տարբերություն հայկականի: Հարմար առիթի դեպքում հետաքրքրությամբ կհամագործակցեմ՚:

_MG_9980-bw

ՄՈԴԵԼԻՆԳՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ

ՙԿան մոդելներ, ովքեր այս աշխատանքին վերաբերվում են որպես հոբբիի. ես այլ կերպ եմ վերաբերվում: Քանի որ հայաստանյան շուկան փոքր է, փորձում եմ հեռահար ծրագրեր չկազմել և պարզապես կատարել իմ ամենօրյա աշխատանքը՚:

11203063_694146814047384_8017726125216828319_n

ՄՐՑՈւՅԹՆԵՐ

ՙՄիջազգային մրցույթների առայժմ չեմ մասնակցել, թեպետ արտերկրում որպես մոդել ներկայանալու առիթ ունեցել եմ: Մրցույթներն իրականում կարևոր են, որովհետև նպաստում են մոդելի ինքնահաստատմանն ու ճանաչմանը՚:

_MG_9988-small2

ՀԱՆՈւՆ ՃԱՆԱՉՄԱՆ

ՙՀռչակն ու ճանաչումը ժամանակավոր երևույթներ են, որովհետև ընդամենը մի քանի տարի հետո ի հայտ են գալիս նոր անուններ, իսկ հները մոռացվում են՚:

10409227_10152664097741888_5509672175486921290_n

ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ

ՙՄեր ընտանիքը բազմազավակ է հինգ երեխա: Ընտանիքիս անդամների հետ երբևէ խնդիր չեմ ունեցել, ընդհակառակը ինձ միշտ քաջալերել են՚:

10489806_691999517561218_7997894240332971714_n

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈւԹՅՈւՆՆԵՐ

ՙՄինչ այժմ չեմ դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը, սակայն շուտով, հավանաբար, կդիմեմ ատամնաշարի շրջանում ոչ մեծ շտկում կատարելու նպատակով: Պլաստիկ վիրահատություններին դրական եմ վերաբերվում. եթե կա անհրաժեշտություն, ինչու չդիմել այդ քայլին՚:

_MG_0056-2

ԲԱՑ ՆԿԱՐԱՀԱՆՈւՄՆԵՐ

ՙԱմբողջովին մերկ նկարահանվելն ինձ համար ընդունելի չէ: Բայց սա իմ տեսանկյունն է, և ես ինձ իրավունք չեմ վերապահում որևէ մեկին քննադատելու: Յուրաքանչյուրը վարվում է ըստ իր ցանկության՚:

11187311_694238767371522_2789801528799928006_o

ՆԿԱՐԱՀԱՆՈւՄՆԵՐ ՖԻԼՄԵՐՈւՄ

ՙԵթե գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանամ, իհարկե, չեմ մերժի, սակայն հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկի դեպքում կհրաժարվեմ: Ինձ դուր չի գալիս խոսակցական լեզուն, որն անընդհատ հնչում է սերիալներում. չէի ցանկանա այդ ամենի մասնակիցը լինել՚:

99999

ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՆՑ

ՙՄի քանի տարի անց, իմ պատկերացմամբ, կլինեմ ամուսնացած կին: Կցանկանայի հինգ զավակ ունենալ: Իհարկե, մոդելային կյանքը գեղեցիկ է, գրավիչ ու հետաքրքիր, սակայն ժամանակավոր է: Մնայուն է միայն ընտանիքը՚:

_MG_0053-2

ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴՈւ ԿԵՐՊԱՐԸ

ՙՏղամարդը, իմ պատկերացմամբ, պետք է լինի վստահելի ու խելացի: Ես երբևէ չեմ ձգտել հարուստ տղամարդու ընկերակցությանը. պետք է ինքդ վաստակես ու ստեղծես, որպեսզի կարողանաս հանգիստ վայելել ստեղծածդ: Իհարկե, իմ տղամարդը պետք է ինձնից ավելի ուժեղ լինի՚:

IMG_4423

ՎԱՐՁԱՏՐՈւԹՅՈւՆ

ՙՑավոք, մոդելները Հայաստանում բավականաչափ բարձր չեն վարձատրվում, որպեսզի սահմանափակվեն իրենց ժամանակը միայն այդ աշխատանքին տրամադրելով: Անհրաժեշտ է ևս մեկ աշխատանքի առկայություն՚:

11921605_937723076266412_7965212823289885320_n

ՆՈՐԱՁԵՎՈւԹՅՈւՆ

ՙՆորաձևության միտումներին չեմ հետևում. ես ունեմ իմ սեփական ոճն ու կերպարը: Հագուստ ընտրում եմ որոշակի զգուշավորությամբ, քանի որ պատասխանատվություն եմ զգում այն աղջիկների հանդեպ, ովքեր հետևում են ինձ և յուրացնում իմ ոճը: Երբ դու մշտապես ուադշրության կենտրոնում ես, ճաշակի և հագուկապի հարցում սխալվելու իրավունք չունես՚:

_MG_0044-2

հարցազրույցը Լիլիթ Խաչատուրյանի