Recent posts
To top
19 Dec

Էքսկլյուզիվ. Low Deep T-ի նվերը Արեն Բայադյանին

BeFunky_OC7A8711-edited-2.jpg

Երեկ ողջ համացանցում տարածվեց հայտնի երգիչ Low Deep T –ի նոր տեսահոլովակը` Home 2 you, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Այն  մեծ իրարանցում առաջացրեք հատկապես Հայաստանում, քանի որ բոլորը նկատեցին, որ տեսահոլովակը նոր չի նկարահանված: Պարզելու համար, թե այն ինչու է միայ հիմա հրապարակվել համացանցում, մենք կապ հաստատեցինք տեսահոլովակի ռեժիսորի և տեսահոլովակի հերոսուհիների հետ:

Untitled-215-420x280

Հայ ռեժիսոր Արեն Բայադյանը El.am-ի հետ բացառիկ զրույցում պատմել է Low Deep T-ի Home 2 u տեսահոլովակի նկարահանումների մանրամասները: Արենն ու երգիչը ծանոթացել են համացանցով, ռեժիսորը սկզբում չի հավատացել, որ իր հետ կապ է հաստատել հենց աշխարհահռչակ երգիչը, սակայն հետո նրանք սկսել են շփվել նաև Skype-ի միջոցով: Low Deep T-ն ասել է, որ շատ է հավանել Բայադյանի աշխատանքները և ցանկանում է համագործակցել նրա հետ: Ռեժիսորը կարծել է, որ տեսահոլովակի նկարահանումների համար հենց ինքը պետք է մեկնի երկրից: Սակայն Low Deep T-ն ասել է, որ ուզում է գալ Հայաստան, ծանոթանալ երկրի հետ և հենց այստեղ նկարահանել տեսահոլովակը: Արեն Բայադյանը պատրաստել է սցենարը, և հավանության արժանացել երգչի կողմից. <<Ես ցանկացա, որ տեսահոլովակում նկարահանվեն մեր հայ մոդելներ  Աննա Գրիգորյանը և Սեդա Սերոբյանը: Սա ևս մեկ առիթ էր, որպեսզի արտասահմանյան հանրությունն իմանա մեր երկրի և մեր գեղեցկուհիների մասին>>: Այդ մասին ոչ-ոք չի իմացել, քանի որ կողմերի միջև նկարահանման գաղտնիությունը պահելու համար հատուկ պայմանագիր է կնքվել: Տեսահոլովակը նկարահանվել է 2014 թվականի ամռանը: Երգիչն այստեղ անցկացրել է 4 օր, որից 2-ը անցել են նկարահանումներով, իսկ մեկնելու օրը համընկել է հենց ծննդյան օրվա հետ: Նկարահանումները տեղի են ունեցել Սևանում գտնվող լքված տներից մեկում: Երգիչը հավանել է մեր երկիրը և տեսահոլովակի նկարահանման ողջ ընթացքում փորձել է  հայերեն բառեր օգտագործել, ինչպես, օրինակ, <<պատրաստ ենք>>, <<գնացինք>>, <<սիրում եմ քեզ>>, <<հաջողություն>> և այլն: Տեսահոլովակը 1,5 տարի չի հրապարակվել նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքների հետ կապված: Երեկ՝ Արեն Բայադյանի ծննդյան օրը, Low Deep T-ն հղումն ուղարկել է ռեժիսորին՝ նշելով, որ տեսահոլավակի հրապարակումն իր նվերն է Արենին: