Recent posts
To top
11 Mar

ԷԼ baby N9: ԷԼԻԶԱԲԵԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ: ՀԵՌՈւՍՏԱԵԹԵՐԻ ՓՈՔՐԻԿ ԹԱԳՈւՀԻՆ

ԷԼ baby N9: ԷԼԻԶԱԲԵԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ: ՀԵՌՈւՍՏԱԵԹԵՐԻ ՓՈՔՐԻԿ ԹԱԳՈւՀԻՆ

Նա դասերը սովորում է հերթական հաղորդման նկարահանումից անմիջապես հետո և մինչ պարի ստուդիա հասնելն ավարտում այն: Հետո օգտվելով մեր քաղաքի անվերջ խցանումներից` մեքենայի մեջ մի փոքր բան ուտում, այնուհետև շտապում երգի պարապմունքի… Իսկ տանը, արդեն ուշ երեկոյան, նա հավաքում է դպրոցական պայուսակն ու սպասում հաջորդ` ոչ պակաս լարված օրվան… Սա <<Հրաշալի յոթնյակ>> մանկական հիթ-շքերթի և <<Տանը մենակ>> նախագծի հաղորդավար 9-ամյա Էլիզաբեթ Դանիելյանի օրվա մի փոքրիկ դրվագն է միայն: Նրա հետ աշխատող փորձառու և ճանաչված մասնագետները նկատում են` փոքրիկ Բեթթին օժտված է անսահման հմայքով, աշխատասիրությամբ, տաղանդով, համեստությամբ, համառությամբ, բարությամբ և աննկարագրելի լույսով: Լույս, որի պայծառ ջերմությունը զգացինք նաև մենք. նախ` նրա տանը, հետո` նկարահանման տաղավարում:

Cover 9-tmb

IMG_3947-tmb

IMG_4026-tmb

IMG_4040-tmb

IMG_4229-tmb

IMG_7477-tmb

IMG_7530-tmb

ոճը` Արմինե Խախամյանի
լուսանկարիչ` Տուշո Բարսեղյան
զրույցը` Նանե Վարդանյանի
հագուստը, կոշիկները և աքսեսուարները` Բեթթի անձնական զգեստապահարանից
նկարահանման վայրը` ABIO առևտրի համալիր