Recent posts
To top
11 Nov

ԱՐՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ` ՀԱՅ ԳԵՂԵՑԿՈւՀԻՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊՈԴԻՈւՄՈւՄ

ԱՐՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅ ԳԵՂԵՑԿՈւՀԻՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊՈԴԻՈւՄՈւՄ

Չափսերը` 80/63/89

Տարիքը` 26

Քաշը` 50 կգ

IMG_3843

հարցազրույցը` Լիլիթ Խաչատուրյանի

ոճաբան` Մանուկ Ալեքսանյան

լուսանկարիչ` Գարիկ Ամիրխանյան
դիմահարդարումը` Make up studio
վարսահարդարումը` Shadoyan Գեղեցկության սրահի
նկարահանման վայրը` Kandinsky’s Bar Restaurant

IMG_3895

Հասակը` 170 սմ

Այս գեղեցկուհին իր յուրօրինակ արտաքին տվյալներով անմիջապես հայտնվել է եվրո-պական նորաձևության աշխարհի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում: Ար-տաքուստ` նուրբ ու եթերային, բնավորությամբ` ուժեղ ու կամային. այսպիսին է Արմինեն, ում հետ առիթ ունեցանք զրուցելու Երևանում, որտեղ նա անցկացնում էր իր ամառային արձակուրդը:

Ամեն ինչ սկսվեց 14 տարեկանում

ՙԵրբ 14 տարեկան էի, մի օր ես ու եղբայրս որոշեցինք դասերից հետո տարբեր ճանա-պարհներով տուն վերադառնալ: Հենց տան ճանապարհին էլ ինձ մոտեցավ Նարինե Չի-լինgարյան անունով մի կին, ով այժմ արդեն չի զբաղվում մոդելինգով: Նա տվեց իր այ-ցեքարտը և խնդրեց զանգահարել: Այդպիսով, ես դարձա ՙԱտեքսի՚ մոդելներից մեկը, ընդլայնեցի իմ ծանոթությունների շրջանակը, սկսեցի աշխատել հայ դիզայներների հետ՚:

Բելգիա մեկնելուց հետո

ՙԲելգիա մուտք գործելուն պես սկսեցի եռանդուն աշխատանք ծավալել: Իմ հայաստանյան պորտֆոլիոն մերժվեց գործակալություններից մեկի կողմից, քանի որ չէր հա-մապատասխանում նրանց պահանջներին: Ես ծանոթացա և սկսեցի համագործակցել բելգիացի լուսանկարիչների հետ, ովքեր բոլորովին այլ ոճում և ձևաչափում էին աշխատում: Այդ ճանաչված լուսանկարիչների թվում էին Փիթեր դը ՇմեդտՅանսը, Նելիո Պարիսը, Իվան Բարբերան, Բաստիան Գովինդա Թրաունֆելները, Ֆաբրիս Հաուվելը և այլք՚:

IMG_3971

Մի բրենդի պատմություն

ՙԻմ կարիերայում ամենահիշարժանը Desigual-ի հետ համագործակցությունն էր: Ապ-րանքանիշն իր հավաքածուի բրյուսելյան ցուցադրության համար հրավիրել էր ամենա-տարբեր պետությունները ներկայացնող շուրջ 250 աղջիկների` լավագույն հինգին ընտրելու մտադրությամբ: Ես հպարտ եմ, որ հայտնվեցի այդ հնգյակում: Համագործակցել եմ նաև այլ ճանաչված ապրանքանիշերի հետ` Elvis Pompilio, Patrizia Pepe, Isaac Kennedy, Frederic Luca Landi և այլն՚:

Մրցույթներ

ՙԲրյուսելում մասնակցել եմ Top Model Belgium և Top Model Europe մրցույթներին` հասնելով եզրափակիչ փուլ: Մրցույթների շրջանակներում կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ` փարթիներ, հանդիպումներ, ֆոտոնկարահանումներ, որոնք շարունակվում են ողջ տարվա ընթացքում և հնարավորություն են տալիս նոր կապեր և մեծ փորձառություն ձեռք բերելու՚:

Մոդելինգը իմ կյանքում

ՙԻնձ համար մոդելինգը ոչ թե հոբբի է, այլ մասնագիտություն և գումար վաստակելու միջոց: Ես սիրում եմ ինձ տեսնել տարբեր կերպարներում, փոխել իմ ոճը, դիմահարդարումը, սանրվածքը՚:

IMG_3994

Իմ ապագան

ՙԵս 26 տարեկան եմ. մոդելների պարագայում այդ տարիքը Եվրոպայում փոքր չէ: Դեռևս չգիտեմ` կշարունակեմ զբաղվել մոդելինգով, թե ոչ, սակայն մոդելինգում սերն-դափոխությունն անխուսափելի է, և կգա մի պահ, երբ ստիպված կլինեմ կողմնորոշվել իմ ապագա մասնագիտության հարցում: Կարծում եմ` կմասնագիտանամ հյուրանոցային մենեջմենթի գործում՚:

Ես և ամսագրերը

ՙParis Match ամսագրի համար նկարահանվելիս աշխատել եմ Frederic Luca Landi-ի հետ: Ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությունը կազմակերպվել էր մի մեծ դղյակում` Բելգիայի թագավորական ընտանիքի և այլ պատվավոր հյուրերի մասնակցությամբ: Paris Match-ը լուսաբանեց այդ իրադարձությունը, և ես առիթ ունեցա դիզայներ Լանդիի հետ հայտնվելու հանրահայտ ամսագրի էջերում: Ամսագրերի համար բազմիցս նկարահանվել եմ, մասնավորապես` Vanity Fair-ի և Together Magazine-ի համար՚:

Գեղեցիկ մարմնի գաղտնիքը

ՙՄարմնի գեղեցկությանը պետք է մշտապես հետևել: Ես զբաղվում եմ սպորտով: Ման-կության տարիներին հաճախել եմ բալետի դասերի, հիմա էլ, արդեն` որպես հոբբի, վերստին հաճախում եմ՚:

IMG_3923

Սեքսուալ կինը

ՙՍեքսուալ եմ համարում ինտելեկտուալ և ուժեղ կանանց՚:

Իմ կյանքը

ՙԲելգիայում այժմ համագործակցում եմ մի քանի մոդելային գործակալությունների հետ, ունեմ պայմանագրեր: Քանի որ այդ երկրում ունեմ նաև հիմնական աշխատանք, հաճախ ժամանակ չեմ ունենում ավելի մեծ թվով քասթինգների մասնակցելու՚:

Պլաստիկ վիրահատությունների մասին

ՙԵրբեք չեմ դիմի պլաստիկ վիրահատության: Այդ ամենի հանդեպ վախ եմ զգում՚:

Բաց տեսարաններով նկարահա¬նումներ

ՙԵս, իհարկե, դրական եմ վերաբերվում բաց ֆոտոնկարահանումներին, եթե դրանց արդյունքը գեղեցիկ է և զերծ է գռեհկությունից: Իմ պապիկը նկարիչ է. ես մեծացել եմ արվեստի մթնոլորտում և այն համոզմունքով, որ կնոջ մարմինն իր ողջ գեղեցկությամբ ցուցադրելը ամոթ չէ ու անթույլատրելի չէ: Գեղեցիկ մարմինը նույնքան գեղեցիկ ներկայացնելը արվեստ է՚:

IMG_3959