Recent posts
To top
24 Nov

Անահիտ Հարությունյանի մեծ աղմուկ բարձրացրած ֆոտոշարքը EL STYLE ամսագրի համար

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ

 ՊՐՈՎՈԿԱՑԻՈՆ ԳԵՂԵՑԿՈւԹՅՈւՆԸ 

Տարիքը՝ 23
Չափսերը՝ 85/61/90
Հասակը՝ 178 սմ

Մոդել Անահիտ Հարությունյանն իր ֆոտոշարքերում երբեք չի խուսափել կտրուկ կեր-պարանափոխություններից, ընդ որում` կերպարներից յուրաքանչյուրում նա հավասարապես համոզիչ է, համարձակ ու գրավիչ: ԷԼ Style-ը երիտասարդ մոդելին ներկայացնում է սկանդալային, անկախ, հանրությանը մարտահրավեր նետող գեղեցկուհու դերում: Այս ռիսկայի կերպարում հանդես գալը, անշուշտ, ոչ բոլորին կհաջողվեր, սակայն Անահիտը հենց այդ փոքրաթիվների շարքում է:

ՄՈւՏՔ ԴԵՊԻ ՄՈԴԵԼԱՅԻՆ ԱՇԽԱՐՀ

ՙՏասնյոթ տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել իմ մոդելային կարիերայով: Առաջին անգամ ՙԱտեքս՚ մոդելային գործակալություն գնացի մայրիկիս հետ: Սկզբում, իհարկե, և’ ամաչում էի, և’ շփոթված էի, սակայն ներքուստ վստահ էի, որ ճիշտ որոշում եմ կայացրել` այդ ասպարեզն ընտրելով՚:

IMG_1140 Petros rgb

ԻՆՉ Է ՄՈԴԵԼԻՆԳԸ

ՙՄոդելինգն ինձ համար նախևառաջ կերպարանափոխվելու կարողությունն է, հանրությանը ցանկացած դերում համոզիչ ներկայանալը և գեղեցկություն մատուցելը՚:

ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ ԵՎ ՀՈԲԲԻ

ՙՄասնագիտությամբ փիլիսոփա եմ, սակայն, հատկապես` վերջին շրջանում, հրապուրված եմ հոգեբանությամբ: Ի վերջո, այդ երկու մասնագիտությունները փոխկապակցված են: Հոգեբանությունն իմ հոբբին է` միշտ արդիական, կիրառելի և հետաքրքիր՚:

IMG_1189(2) RGB

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈւԹՅՈւՆՆԵՐ

ՙՊլաստիկ վիրահատություններից չեմ խուսափել. վիրահատել եմ քիթս և ծնոտս, ընդ որում` երկուսն էլ միաժամանակ են արվել: Հաջորդ անգամ, կարծում եմ, պլաստիկ վիրաբույժներին կդիմեմ պարզապես տարիքային խնդիրները հարթելու համար՚:

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈւԹՅՈւՆՆԵՐ

ՙՃանապարհորդելն ինձ համար արվեստին հավասարազոր նշանակություն ունի: Վերջին մեկ տարվա ընթացքում հաճախ եմ ճանապարհորդել` ամեն անգամ բացահայտելով բազմաթիվ հետաքրքիր նորություններ՚:

IMG_1210

ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ԼՈւՍԱՆԿԱՐՉԻ ՀԱՄԱՐ

ՙՉեմ սիրում իմ ձախակողմյան կիսադեմը: Եթե լուսանկարում երևում եմ ամբողջ հասակով, ապա ուշադրություն եմ դարձնում կոնքերիս կոկիկ դիրքին՚:

ՖՈՏՈՇՈՓԻ ԹՈւՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԸ

ՙՖոտոշոփն ինձ համար ընդունելի է, սակայն` չափի սահմաններում, որպեսզի չկորի կադրի բնականությունը՚:

ԾՐԱԳՐԵՐ Ու ՆՊԱՏԱԿՆԵՐ

ՙԱյս տարի բազմաթիվ ծրագրեր ու նպատակներ ունեմ. դրանք այնքան շատ են, որ երբեմն չեմ կողմնորոշվում, թե ո’ր ուղղությամբ ընթանամ: ՙԱտեքսի՚ հետ կնքած պայմանագիրն ինձ առայժմ հնարավորություն չի տալիս այլ աշխատանք կատարելու, սակայն պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կներկայանամ մի շարք հետաքրքիր անակնկալներով՚:

IMG_1207

ԵԹԵ ՄՈԴԵԼԻՆԳԸ ՄՆԱ ԱՆՑՅԱԼՈւՄ

ՙԿզբաղվեմ այնպիսի աշխատանքով, որն ուղղված կլինի մարդկանց օգնլուն՚:

ԺԱՄԱՆՑԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

ՙՆախկինում սիրում էի հաճախել ակումբներ, սակայն հիմա նախընտրում եմ հանգիստ ժամանցը՚:

IMG_1158

ԼԱՎԱԳՈւՅՆ ԸՆԿԵՐՈւՀԻՆ ՄԱՅՐՆ Է

ՙԾնողներս միշտ աջակցել են ինձ: Մայրս իմ լավագույն ընկերուհին է և խորհրդատուն: Նա միակն է, ով իսկապես անկեղծ է ու սրտացավ՚:

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԽԱՆԴ

ՙԻմ անձնական կյանքն այժմ լի է ռոմանտիզմով: Զուգընկերս բելգիացի է: Իմ մոդելային աշխատանքին դրական է վերաբերվում, բազմաթիվ հարցերում օգնում է: Իհարկե, նաև խանդում է, ինչը բնական է՚:

IMG_1183

ԲԱՑ ՆԿԱՐԱՀԱՆՈւՄՆԵՐ

ՙԱյսօր կանացի մարմնի մերկությունն այնքան հասանելի է դարձել, որ բաց նկարահա-նումներով ոչ ոքի չես զարմացնի: Այդօրինակ նկարահանումների նպատակը պիտի լինի ոչ թե սոսկ մերկություն ցուցադրելը, այլ այդ մերկությունը արվեստին, բովանդակությանն ու ինքնարտահայտմանը ծառայեցնելը՚:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈւՑԱԴՐՈւԹՅՈւՆ

ՙՄիջազգային ցուցադրության մասնակցել եմ Մոնակոյում, որտեղ ներկայացվեցին բուլղարացի տաղանդավոր նկարիչ Իլիան Ռաչովի աշխատանքները: Ի դեպ, նա Versace-ի լոգոյի հեղինակն է և երկար տարիներ աշխատել է այդ ապրանքանիշի հետ՚:

IMG_1223

ՀԱՅ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐ

ՙԱշխատել եմ գրեթե բոլոր հայ դիզայներների հետ: Նրանք շատ տարբեր են իրենց մտածողությամբ ու մոտեցումներով, այդ իսկ պատճառով աշխատելն էլ շատ հետաքրքիր էր՚:

ՄԵՐԺՈւՄ

ՙՍտացել եմ ֆիլմում նկարահանվելու առաջարկ, սակայն մեր¬ել եմ, որովհետև համարել եմ, որ առանց մասնագիտական կրթության չարժե նկարահանվել՚: