Միլանը նորաձև աքսեսուարների մայրաքաղաքն է: Այստեղ են լավագույն բրենդների գեղեցիկ նմուշները, այստեղից գնումներ են կատարում ամենանորաձև մարդիկ: Կիրակի օրը եզրափակվեց Միլանի նորաձևության շաբաթվա գարուն-ամառ 2017 ցուցադրությունը, իսկ սա նշանակում է, որ ճիշտ ժամանակն է ծանոթանալ եկող ամառվա ամենանորաձև պայուսակներին: Versace, Marni, Gucci, Fendi Peekaboo, Bottega Veneta, Dolce & Gabbana և աշխարհահռչակ այլ ապրանքանիշեր ներկայացրել են նորաձև պայուսակները՝ եկող ամառվա համար: